ՇՊՀ-ում երեք մասնագիտությունների գծով դիմորդներ չկան

Լուրեր

19.05.2026 | 14:08
Իրանի խաղաղության նոր առաջարկը ներառում է պատերազմական վնասի փոխհատուցում և ամերիկյան զորքերի դուրսբերում
19.05.2026 | 14:00
230 մլն դրամ շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Արման Բաբաջանյանը
19.05.2026 | 13:51
Սի Ցզինպինը Թրամփին ասել է, որ Պուտինը «կարող է զղջալ Ուկրաինա ներխուժելու համար». FT
19.05.2026 | 13:43
Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
Բոլորը

Շիրակի պետական համալսարանն այս տարի հայտարարագրել է 24 մասնագիտություններ, ունի 277 դիմորդ։ Երեք մասնագիտությունների՝ հաշվապահական հաշվառում-հարկման, աշխարհագրության և մաթեմատիկայի գծով դիմորդներ չկան։ Այս մասին մեզ տեղեկացրեց բուհի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։

«Ես հետևում էի դիմորդների հայտարարագրման էլեկտրոնային ընթացքին, մաթեմատիկայի մասով պիտի ասեմ, որ նման իրավիճակ է նաև Վանաձորում», -ասաց ՇՊՀ ռեկտորը։

Ըստ նրա, թեև դիմորդների պակաս կա բնագիտամաթեմատիկական հոսքում, սակայն այս տարի որոշակի աշխուժություն է նկատվում ինֆորմատիկա-կիրառական մաթեմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, դեղագործական քիմիա բաժիններում։

Ամենաշատ դիմորդներ ունեն բուհի հոգեբանության, ինչպես նաև անգլերեն լեզվի և գրականության բաժինները։ Այս տարի ավելացել է նաև սերվիս բաժինը դիմողների թիվը, նրանք 25-ն են։ Դիմորդների պակաս չունեն նաև ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ, ինչպես նաև թարգմանչական գործ՝ անգլերեն-հայերեն բաժինները։

«Հումանիտար բլոկում բավականին լավ իրավիճակ ունենք և պատկերը , պետք է ասել, որ կտրուկ փոփոխություն չի կրել։ Մեկ-երկու մասնագիտություններ գծով կան փոփոխություններ, որոնք երևի պայմանավորված են նաև երկրորդ միասնական քննության պարտադիր լինելով», -ասաց բուհի ռեկտորը։
Նշենք, որ հումանիտար հոսքից քիչ դիմորդներ ունեն լրագրություն, ինչպես նաև հայոց լեզու և գրականության բաժինները, լրագրող դառնալու ցանկություն է հայտնել 3 հոգի, հայոց լեզվի և գրականության մասնագետ՝ 5 հոգի։

Արմիկ Մովսիսյան