Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի մեղադրական եզրակացությունը դատախազությունը վերադարձրել է հակակոռուպցիոն կոմիտե

Լուրեր

27.03.2026 | 10:51
Հայաստանը Վրաստանին խնդրել է տեղափոխել գազատարի մի հատվածը
27.03.2026 | 10:51
Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Բրազիլիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 10:48
Հայաստանը ԵՄ մտերիմ գործընկերն է, սպասում ենք հարաբերությունների խորացմանը. Անտոնիո Կոշտա
27.03.2026 | 10:44
Երեխաների առցանց անվտանգությունը՝ պետական ռազմավարական առաջնահերթություն․ ԲՏԱ նախարարը քննարկման է մասնակցել
27.03.2026 | 10:40
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 8-րդն են գեղասահքի աշխարհի առաջնությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 27-ի դրությամբ
27.03.2026 | 10:16
Հրդեհ Եղեգնաձոր քաղաքում
27.03.2026 | 10:01
Պենտագոնը կարող է լրացուցիչ 10,000 զինվորականի ուղարկել Մերձավոր Արևելք. WSJ
27.03.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
27.03.2026 | 09:33
ՀՀ 4 մարզում հնարավոր է գետերի ջրի ելքերի էական մեծացում․ ՀՄԿ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներից
27.03.2026 | 09:28
Թրամփը 10 օրով երկարաձգել է իրանական էներգետիկ օբյեկտներին հարվածի արգելքը
26.03.2026 | 23:44
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին
26.03.2026 | 23:17
Ադրբեջանը դադարեցրել է ՄԻԵԴ որոշումների կատարման հարցում համագործակցությունը. հարյուրավոր գործեր քննության փուլում են
26.03.2026 | 23:03
Սպիտակ տանը միջոցառմանը Մելանյա Թրամփը ներկայացել է անակնկալ հյուրի՝ հումանոիդ ռոբոտի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 22:50
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Դատախազությունը կրկին չի հաստատել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը և այն հետ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե:

Factor.am-ի հետ զրույցում Կոմիտեից փոխանցեցին, որ գործը քննիչին հետ է ուղարկվել «անհիմն պատճառաբանություններով, ուստի հիշյալ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշման դեմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին» :

Հիշեցնենք՝ 8 տարվա ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են նշված անձանց կողմից կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու դեպքեր: