«Ում հետ» կամ «ում դեմ» դաշինք կազմելու գաղափարը պետք է փոխարինել ինքնիշխանության գաղափարով. Վահան Արծրունի․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փողոցային պայքարի ելած ընդդիմադիրների այս շարժումը քաղաքական ռևանշիզմ է, որը պետք է տարբերել ժողովրդական ցասումից: Իշխանությունից դժգոհ ժողովրդի հատվածի նպատակը կոնկրետ է` դուրս գալ երկրում ստեղծված իրավիճակից. այդ ցանկությունն արդեն հասունացել է: Իսկ ընդդիմադիր առաջնորդների նպատակն իշխանափոխությունն է. չի խոսվում իշխանափոխության մեխանիզմների, նպատակների, ճանապարհային քարտեզների ու կոնցեպտի մասին»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին:

Նրա համոզմամբ`հիմա մեր ժողովուրդը քաղաքացիական նպատակի ձևավորման փուլում է. «Հիմա ընդդիմությունն է ուղղորդում այդ ընթացքը, բայց իրականում ժողովրդական շարժման գիտակցության դրսևորումը շատ ավելի լայն է ու ընդգրկուն»:

Վահան Արծրունու խոսքով`միակ գաղափարը, որի շուրջ միաբանվել ու միշտ է միաբանվելու մեր պետությունը`ազգային, ինքնիշխան պետության գաղափարն է. «Երբ օրակարգում այս գաղափարը չէ և այն փոխարինվում է «ում հետ պետք է դաշինք կազմել» կամ «ում դեմ պետք է դաշինք կազմել» գաղափարներով, հասարակական ապստամբությունը ուշանում է: Ամեն դեպքում, հեռու չէ այն օրը, երբ ինքնիշխանության գիտակցումը նորից կձևավորվի որպես նպատակ»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան