Հայաստանին նոր համաճարակ սպառնո՞ւմ է. անհայտ ծագման հեպատիտի դեպքերն աշխարհում օր օրի աճում են. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.12.2025 | 11:52
Ռուբեն Նազարեթյանը՝ ֆուտզալի Հայաստանի 2025թ․ լավագույն մարզիչ
16.12.2025 | 11:43
Մեր քաղաքացի Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 11:35
Արցախից տեղահանված քանի անձ է ՀՀ քաղաքացիություն ստացել․ փոխնախարարը թվեր ներկայացրեց
16.12.2025 | 11:24
ՀԿԿ նախագահը մասնակցում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին
16.12.2025 | 11:12
ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հյուրընկալվել են ԱԳՆ-ում․ տեղի է ունեցել տոնածառի լույսերի վառման արարողություն
16.12.2025 | 11:02
ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
16.12.2025 | 10:59
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Թրամփի ուղուն» մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 10:46
Արմեն Գրիգորյանը Լոնդոն կմեկնի․ երկկողմ հանդիպում է նախատեսված
16.12.2025 | 10:41
ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ
16.12.2025 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.12.2025 | 10:19
«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է. Վելայաթի
16.12.2025 | 10:06
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
16.12.2025 | 09:54
Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
16.12.2025 | 09:40
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին
15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
Բոլորը

Արդյո՞ք աշխարհին նոր համավարակ է սպառնում․ անհայտ ծագման, սուր և ծանր հեպատիտների դեպքեր են արձանագրվել երեխաների շրջանում։ Առաջին դեպքն արձանագրվել է ապրիլի 5-ին, դրանից մեկ ամիս անց՝ մայիսի 5-ին, Եվրոպական միության առնվազն 15 երկրներում հիվանդության արդեն  95 դեպք կար արձանագրված, ևս 145-ն արձանագրվել է Միացյալ Թագավորությունում:

Հիվանդության տարածման աշխարհագրությունն ընդլայնվում է՝ հասնելով մինչև Իսրայել: Հեպատիտի այս նոր տեսակը բավականին սուր ու ծանր է ախտահարում լյարդը։

Սուր, ծանր հեպատիտների բնորոշ ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները, որոնց հաջորդում է դեղնուկը (74% դեպքերում), փսխումը (73% դեպքերում), կղանքի գույնի փոփոխությունը (58% դեպքերում), փորլուծությունը (49% դեպքերում) և սրտխառնոցը (39.5% դեպքերում):

Եթե երեխաների մոտ նկատվում են թվարկված ախտանշանները, ապա պետք է ինքնաբուժությամբ չզբաղվել և անհապաղ բժշկի դիմել։ Վարակվածները հիմնականում մինչև 16 տարեկաններ են, բայց վարակի դեպքերը գերակշռում են 1-5 տարեկանների մոտ։ Ապրիլի 21-ի դրությամբ՝ աշխարհում հիվանդության հաստատված 169 դեպք կա․ թիվն օր օրի աճում է։ 17 երեխայի մոտ լյարդի փոխպատվաստման անհրաժեշտություն է առաջացել, Մեծ Բրիտանիայում էլ գրանցվել է մահվան առայժմ միակ դեպքը։

«Կարևորն այն է, որ այս երեխաների շրջանում, հատկապես՝ Մեծ Բրիտանիայում, 75 տոկոսի մոտ հայտնաբերվել է ադենովիրուսային վարակ»,- նշում է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի լյարդաբան-խորհրդատու Հասմիկ Ղազինյանը։

Հեպատիտը որոշ դեպքերում ունենում է ծանր ընթացք, երբեմն էլ ուղեկցվում լյարդային անբավարարությամբ։ Այս հիվանդությունից խուսափելու համար պետք է խստորեն հետևել հիգիենայի կանոններին (ձեռքերի լվացում, ռեսպիրատոր հիգիենա և այլն), որոնք նպատում են բազմաթիվ վարակների տարածման կանխարգելմանը:

«Հերացի» վերլուծական կենտրոնն ու «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ինֆեկցիոն ծառայությունն ամփոփել են երեխաների շրջանում նկատվող հեպատիտների դեպքերի մասին այս պահին հայտնի փաստերը:

Որ կորոնավիրուսի պատկերը չկրկնվի ու դեպքերը վաղ հայտնաբերվեն, Հայաստանի Առողջապահության նախարարությունը շրջաբերական է ուղարկել հանրապետության բոլոր բուժհաստատություններ, որ երեխաների մոտ ախտանշաններ նկատելուն պես քայլեր ձեռնարկվեն։

«Արդեն իսկ բոլոր ԲԿ-ները պատրաստ ու տեղեկացված են»,- վստահեցնում է ՀՎԿԱԿ-ի բժիշկ-համաճարակաբան Մարո Հարությունյանը։

Հատկանշական է, որ առողջապահական գերատեսչությունը մինչև հիմա իրազեկող հայտարարությամբ հանդես չի եկել։ Մարո Հարությունյանն ասում է՝ նման քայլի չեն դիմել, որպեսզի հանրության շրջանում խուճապ չառաջանա։

«Մարդիկ չեն կարող կանխարգելել այդ հիվանդությամբ չվարակվելը, որովհետև դեռ պարզ չեն ռիսկի գործոնները, որևէ համաճարակաբանական գործոն, նույնիսկ չգիտեն՝ դա աղիքային է, շնչառական վարակ է»,- նշում է բժիշկ-համաճարակաբանը։

Համաճարակաբանի խոսքով՝ Հայաստանում հեպատիտի նոր տեսակի դեպքեր առայժմ չկան։ Թե ո՞րն է այս հիվանդության առաջացման պատճառը, մասնագետները դեռևս լիովին չեն պարզել․ գիտնականները մի քանի վարկած են առաջ քաշել՝ զուգորդված գործոն, որն ազդում է փոքր երեխաների վրա, ավելի ծանրացնելով սովորական, թեթև ադենովիրուսային վարակները կամ առաջացնելով նրանց մոտ իմունոպաթոլոգիա, ադենովիրուսային վարակի նոր տեսակ և այլն։

Հանրային առողջության մասնագետն ասում է՝ առայժմ որևէ հիմք չկա կարծելու, որ վարակը մարդուց մարդուն է փոխանցվում։ Համաճարակաբան Մարո Հարությունյանի կարծիքով՝ հիվանդությունը Հայաստան չի հասնի, մինչդեռ լյարդաբան Հասմիկ Ղազինյանը հիշեցնում է կորոնավիրուսի թռիչքային տարածումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան