ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը սահմանափակում է՝ ավելի մեծ պատերազմը կանխելու համար․ The Washington Post

Լուրեր

28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաշինգտոնը Կիևին է ուղարկում միլիարդավոր դոլարի զենք՝ հրապարակավ ներկայացնելով այդ մատակարարումները մինչև նույնիսկ փամփուշտները, սակայն ԱՄՆ-ը շատ ավելի զգուշավոր է, երբ նկարագրում է մեկ այլ նշանակալի ներդրում Կիևի հաջողության հարցում։ Խոսքը ռազմի դաշտում ռուսական զինված ուժերի մասին հետախուզական տվյալներին մասին է, գրում է Washington Post-ը, որի հրապարակումը փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաներն անանունության պայմանով լրատվամիջոցին հայտնել են, որ ռուսական զորքերի տեղակայման և տեղաշարժի մասին տեղեկատվությունն Ուկրաինա է հասնում իրական ժամանակում: Վաշինգտոնի և Մոսկվայի միջև լարվածության աճից խուսափելու համար ԱՄՆ վարչակազմը մշակել է հետախուզական տեղեկատվության փոխանակման ուղեցույց, որը սահմանում է երկու ընդհանուր արգելք այն տեղեկատվության տեսակների վերաբերյալ, որոնք ԱՄՆ-ը կարող է կիսել Ուկրաինայի հետ:

Առաջինը՝ ԱՄՆ-ն չի կարող մանրամասն տեղեկատվություն փոխանցել, որը կօգներ ոչնչացնել ռուսական հրամանատարության ներկայացուցիչներին: Նրանց թվում են, մասնավորապես, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Երկրորդ կատեգորիան վերաբերում է ցանկացած տեղեկատվությանը, որը կարող է օգնել Ուկրաինային՝ հարձակվել ռուսական թիրախների վրա ուկրաինական սահմաններից դուրս։ Սա նպատակ ունի թույլ չտալ, որ Միացյալ Նահանգները դառնա հարձակումների կողմ, որոնք Ուկրաինան կարող է ձեռնարկել Ռուսաստանի տարածքում։

Իր հավելում դրան՝ Վաշինգտոնը հետևում է կանոնին, որն արգելում է Ուկրաինային տրամադրել այն, ինչը պաշտոնյաներն անվանում են թիրախային տեղեկատվություն։ Օրինակ՝ ԱՄՆ-ը, ըստ պաշտոնյաների, չի հայտնի ուկրաինական ուժերին, թե կոնկրետ ո՞ր ռուս գեներալն է նկատվել որոշակի վայրում, այնուհետև չի ասի կամ չի օգնի Ուկրաինային հարվածել նրան: Դրա հետ մեկտեղ, սակայն, ԱՄՆ-ն կիսվում է տեղեկատվությամբ հրամանատարության և կառավարման օբյեկտների գտնվելու վայրի մասին, քանի որ այն կարող է օգնել Ուկրաինային սեփական պաշտպանության հարցում։

Էմմա Չոբանյան