Խախտվում է քաղաքապետարանի աշխատակիցների իրավունքը. ՀՀ փոխոստիկանապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
11.05.2022 | 18:19Երևանի քաղաքապետարանի շենքն այս պահին շրջափակված է «Դիմադրություն» շարժման քայլերթի մասնակից ցուցարարների կողմից, բոլոր մուտքերը փակ են:
Հավաքված ոստիկանական մեծաթիվ ուժերը թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել քաղաքապետարանի շենք:
ՀՀ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը պատասխանելով Factor.am-ի հարցին նշեց, որ խախտվում է քաղաքապետարանի աշխատակիցների իրավունքը։
Նա հույս հայտնեց, որ ցուցարարները գիտակից կգտնվեն, ճանապարհը կբացեն, և քաղաքապետարանի աշխատակիցները տուն կգնան:
Մանրամասները՝ տեսանյութում: