Պետական իշխանության, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններն աճել են ավելի քան 50 %-ով

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 260-ով կամ ավելի քան 50 %-ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում հանցագործության ընդհանուր 7418 դեպք է գրանցվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6431-ի փոխարեն։ Այսպիսով՝ 1 տարում աճը կազմել է 987 դեպք կամ շուրջ 15 %:

Աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները․ նախորդ տարվա 3325-ի փոխարեն՝ 4358 դեպք։

Ավելացել են մարդու անձի դեմ ուղղված հանցագործությունները՝ 921-ի փոխարեն 1255 դեպք, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 1367-ի փոխարեն 1864 դեպք, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները՝ 314-ի փոխարեն 434 դեպք, պետական կամ հանրային գույքի հափշտակությունները՝ 57-ի փոխարեն 108 դեպք, գողության դեպքերը՝ 24-ի փոխարեն 52 դեպք:

Նվազել են բնակարանային գողության, խարդախության, սպանության, մահվան ելքով ճանապարհատրանսպորտային կանոնների խախտումների դեպքերը։

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 260-ով կամ ավելի քան 50 %-ով։

Մասնավորապես՝ ավելացել են պաշտոնեական լիազորություններ չարաշահելը և անցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության դեպքերը։ Նվազել են կաշառքի դեպքերը՝ 94-ի փոխարեն 45 դեպք։

 

Անժելա Պողոսյան