Ինչքան ավելի կրթված և սոցիալականացված քաղաքացիներ ունենանք, այնքան մեր երկրի զարգացման հեռանկարները կընդլայնվեն․ Ժաննա Անդրեասյան

Լուրեր

08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
Բոլորը

Կարևորելով երեխաների պատասխանատվության, ինքնակազմակերպման ու հայրենաճանաչության վաղ կազմակերպումը՝ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամը և «Լուսէ վերականգնողական կենտրոնն» իրականացրել են «Իմ կյանքը համայնքում» ուսումնակրթական փոխանակման ծրագիրը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Երևան, իմ սեր» հիմնադրամում տեղի է ունեցել ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որին հյուրընկալվել են մասնակից բոլոր երեխաներն ու ընտանիքները:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ տիրող անմիջական ու ջերմ մթնոլորտը, երեխաների սերտ շփումը և կապերի ամրապնդումը վկայում են ծրագրի հաջողված լինելու մասին:

«Հայրենասիրությունն առաջին հերթին հայրենաճանաչություն է, երբ գիտենք մեր բնակավայրերը, որոնք մեզ համար լոկ քարտեզի կետեր չեն և ուղղակի բառեր: Դրանք հարազատ միջավայր են, որտեղ մենք ընկերներ և պատմություն ունենք, որտեղ եղել են մեր կյանքի հիշարժան իրադարձությունները, և այս պարագայում դա իրոք դառնում է այն հայրենիքը, որը մեր սրտում է, և որը սիրելու համար մեզ հատուկ բառեր ու դասեր պետք չեն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սա է եղել ծրագրի հիմնական նպատակը:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր աշակերտներին, ծնողներին և դպրոցներին՝ առաջին անգամ անցկացված ծրագրին մասնակցելու համար:

«Դուք դարձել եք առաջամարտիկը և ճանապարհ եք բացելու մյուսների համար. դա դժվար գործընթաց է, սակայն՝ պատվաբեր: Ուրախ եմ, որ ծրագիրը նաև ուսուցողական էր. նախագծային ուսուցումը, համայնքի հարցերին և դրա պատմամշակութային միջավայրին ծանոթությունն է իրական կրթությունը»,- նշել է նա՝ վստահեցնելով, որ այդ միջավայրը կբացի ճանաչողության նոր հնարավորություններ:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև ծրագրի կազմակերպիչներին և կամավորներին՝ փաստելով, որ նախարարությունը կաջակցի դրա շարունակականության ապահովմանը. «Մեր բոլոր երեխաները պետք է հնարավորություն ունենան այցելելու իրենց հայրենիքի տարբեր անկյունները, ծանոթանալու իրենց տարեկիցների և ուսուցիչների հետ: Ինչքան ավելի կրթված և սոցիալականացված քաղաքացիներ ունենանք, այնքան մեր երկրի զարգացման հեռանկարները կընդլայնվեն»:

«Լուսէ վերականգնողական կենտրոնի» տնօրեն Գոհար Գալստյանը շեշտել է, որ աշակերտների համար Հայաստանը բացահայտելու, համայնքները ճանաչելու, այլ միջավայրում ապրելու, իրենց ինքնուրույն, պատասխանատու և կարևոր զգալու նպատակով է անցկացվել «Իմ կյանքը համայնքում» ծրագիրը, որի հիմքում հայրենաճանաչությունն էր: Նրա խոսքով՝ Երևանում և մարզերում բնակվող 50 երեխաներ ապրիլի 24-ից մայիսի 1-ն այցելել են այլ մարզի քաղաք կամ գյուղ, մեկ շաբաթ ապրել տվյալ համայնքի հյուրընկալ ընտանիքում, սովորել տեղի դպրոցում, հաղորդակցվել մշակույթին և ընտանեկան սովորույթներին։ Իրենց բացահայտումների, ձեռքբերումների և զգացողությունների վերաբերյալ երեխաները վարել են բլոգներ, իսկ նախագծային ուսուցման ընթացքում նաև սովորել են գտնել համայնքում առկա որևէ խնդիր՝ առաջարկելով լուծումներ:


ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանի հավաստմամբ՝ ծրագրի սկզբում շատերն ունեին որոշակի անհանգստություն, որն արագ հաղթահարեցին։

«Դա իրապես պահանջում էր խիզախություն և մեծ պատասխանատվություն, որի համար շնորհակալ եմ մասնակից բոլոր աշակերտներին, ծնողներին և տնօրեններին: Դուք ձեր մեջ հայտնաբերեցիք այն ուժը, որի մասին անգամ տեղյակ չէիք և ծրագրից դուրս եկաք առավել ուժեղացած ու հարստացած։ Դուք արդեն սիրում եք մեր հայրենիքի մեկ այլ կտոր, ամեն բառի մեջ տեսնում եք այն ընտանիքը, ում մոտ ապրել եք և այն դպրոցը, որտեղ հինգ օր անցկացրել եք»,- ասել է Արտաշես Թորոսյանը՝ վստահեցնելով, որ հաջորդ փուլերում ակտիվ մասնակցություն են ունենալու նաև մյուս դպրոցները։

Ծրագրի մասնակից բոլոր աշակերտները նշել են, որ դրա արդյունքում ճանաչել են իրենց հայրենիքի ամեն անկյունը և առավել կապվել մայր հողին, ինչպես նաև ձեռք բերել նոր ընկերներ: Նրանք շեշտել են, որ դպրոցների միջև նոր կապեր են հաստատվել` կարևորելով ծրագրի կրթական բաղադրիչը։ Ծնողները ևս փաստել են, որ մշտապես կապի մեջ են իրենց ընտանիքներում հյուրընկալված սովորողների հետ, որոնք դարձել են իրենց հարազատները։

Միջոցառման ընթացքում երեխաները մասնակցել են քվեստ խաղի, իսկ այնուհետև ներկայացրել իրենց համայնքային բացահայտումները: Առավել ակտիվ երեխաները և դպրոցներն արժանացել են խրախուսական մրցանակների:

Շիրակի մարզի Ջրափի միջնակարգ դպրոցն արժանացել է հատուկ մրցանակի՝ որպես ամենամեծ թվով աշակերտ ընդունած դպրոց, իսկ Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը՝ որպես այլ համայնքներ ամենաշատ երեխաներ ուղարկած ուսումնական հաստատություն: