Ստամբուլի դատարանը մերժել է իրավապաշտպան Օսման Քավալայի գործով բողոքը

Լուրեր

06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ստամբուլի քրեական դատարանը հաստատել է թուրք իրավապաշտպան Օսման Քավալայի նկատմամբ ապրիլի 25-ին հրապարակված ցմահ ազատազրկման վճիռը և մերժել նրա դեմ բողոքը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ստամբուլի 14-րդ քրեական դատարանը քննարկել է ամբաստանյալի փաստաբանների ներկայացրած բողոքը։ Դատարանը որոշումն օրինական է ճանաչել և մերժել վճռի դեմ բողոքը։ Որոշումն ընդունվել է միաձայն»,- ասվում է դատարանի հաղորդագրության մեջ։

Թուրքիայի իշխանությունները Քավալային մեղադրել են 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգում ցույցերին մասնակցելու, ինչպես նաև 2016 թվականին հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։ 2022 թվականի փետրվարին իրավապաշտպանն արդարացվել է «ստամբուլյան գործով», բայց, միաժամանակ, ձերբակալվել հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով։ Փորձագետների մեծամասնությունն ակնկալում էր, որ Քավալային կարդարացնեն նաև երկրորդ գործով, սակայն դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։

ԱՄՆ-ը, մի շարք այլ երկրներ, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտել են թուրքական դատարանի վճիռը Քավալայի վերաբերյալ և կոչ են արել ազատ արձակել իրավապաշտպանին։

Հիշեցնենք, որ Օսմալ Քավալան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ակտիվիստ է եղել։

Տաթև Ֆռանգյան