Գագիկ Խաչատրյանի 63 մլն դոլարանոց դղյակի գումարը կփոխանցվի՞ ՀՀ-ին. կոռուպցիոն սկանդալ ԱՄՆ-ում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի իրավապահները Հայաստանի ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդիներին՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններին պատկանող հսկայական առանձնատան բռնագանձման գործընթաց են սկսել: Այն գտնվում է Լոս Անջելեսի թանկարժեք առանձնատների թաղամասում:

Շքեղ առանձնատան արժեքը 63,5 մլն դոլար է․ Խաչատրյանները հենց այս գնով են այն վաճառքի հանել՝ այն դեպքում, երբ, ամերիկյան պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, տունը 2011 թվականին գնել են 14,4 միլիոն դոլարով։ Ստացվում է՝ Հայաստանում կոռուպցիայի մեջ մեղադրվող Խաչատրյանները չորս անգամ ավելի թանկ են վաճառում տասը տարի առաջ գնված առանձնատունը:

Ավելի քան 3 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող գերշքեղ առանձնատան ծագումնաբանությունն ամերիկյան իրավապահները սկսել են ուսումնասիրել Հայաստանի իրավապահների դիմումների հիման վրա: ԱՄՆ Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Խաչատրյաններն առանձնատունը ձեռք են բերել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով»։ Գերատեսչության հայտարարությունից տեղեկանում ենք, որ գործարար Սեդրակ Առուստամյանը Գագիկ Խաչատրյանին և նրա ընտանիքին ավելի քան 20 միլիոն դոլար կաշառք է տվել: Ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ դա եղել է այն ժամանակ, երբ Խաչատրյանը զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի և ֆինանսների նախարարի պաշտոնները: Ի դեպ, Սեդրակ Առուստամյանը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրենն է:

Ի՞նչ է լինելու Խաչատրյանների 63,5 մլն դոլարանոց առանձնատան բռնագանձումից հետո: Միջազգային տնտեսական իրավունքի մասնագետ Արայիկ Պապյանի խոսքով՝ հնարավոր է, որ ֆինանսական միջոցները փոխանցվեն Հայաստանին:

Ինչպե՞ս է կյանքի գերակշիռ մասը պետական տարբեր պաշտոններ զբաղեցրած Գագիկ Խաչատրյանին հաջողվել վեց տասնյակ միլիոն դոլարանոց առանձնատուն գնել: Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ այս հարցը պետք է ուղղել գլխավոր դատախազին, ԱԱԾ-ին և մյուս իրավապահ կառույցներին, քանի որ նրանք են եղել երկրից դուրս բերվող փողերի վերահսկողները:

Սերժ Սարգսյանի իշխանության ազդեցիկ ներկայացուցիչներից Գագիկ Խաչատրյանը քրեական հետապնդման է ենթարկվում հեղափոխությունից հետո հարուցված կոռուպցիոն խոշորագույն գործով: 9 տարբեր դրվագներ պարունակող քրգործով, ըստ մեղադրող կողմի, Խաչատրյանի՝ պետությանը պատճառած վնասի և ստացած կաշառքի ընդհանուր գումարը կազմում է 41 միլիոն դոլար։ Կոռուպցիոն քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև նրա երկու որդիներն ու երկու եղբորորդիները։ Որդիներից Գուրգեն Խաչատրյանն ու եղբորորդիներից մեկը հետախուզման մեջ են։ Իսկ ահա ինքը՝ Գագիկ Խաչատրյանը, կալանավորվել էր 2019 թվականի օգոստոսին և գրավի դիմաց ազատ արձակվել 2020-ի հոկտեմբերին: Իրավապաշտպանն այս անհետևանք կալանավորումները պայմանավորվածությունների արդյունք է համարում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան