Քննություն է իրականացվում՝ Սարյան փողոցում Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Լուրեր

27.03.2026 | 16:06
Հրաչյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.03.2026 | 16:03
Հայտնի է Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում
27.03.2026 | 15:55
Քուվեյթի գլխավոր նավահանգիստն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
27.03.2026 | 15:44
598 հազար դրամ պարգևավճար եմ ստացել. Հասմիկ Հակոբյան
27.03.2026 | 15:35
Երևանից դեպի Եվրոպա 2 նոր ուղղությամբ թռիչքներ կմեկնարկեն
27.03.2026 | 15:26
Հենրիխ Մխիթարյանն ու «Ինտերը» դադարեցրել են բանակցությունները
27.03.2026 | 15:15
Սյունիքում գետերը վարարել են // 23-ամյա չեչենուհուն Հայաստանում հուղարկավորեցին․ ԼՈՒՐԵՐ
27.03.2026 | 15:05
Սյունիքում սելավը վնասել է մեքնաներ, տուժել են կենդանիներ․ ՆԳՆ
27.03.2026 | 15:02
Ուկրաինան և Սաուդյան Արաբիան պաշտպանական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
27.03.2026 | 14:55
Պոլ Պոգբան գոլի հեղինակ է դարձել 4 տարվա ընդմիջումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 14:43
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը ծրագրում են հանդիպել Պակիստանում
27.03.2026 | 14:37
Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.03.2026 | 14:34
Հիքմեթ Հաջիևը տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել Էրդողանի գլխավոր խորհրդականի հետ
27.03.2026 | 14:23
Նիդերլանդներում, հնարավոր է, հայտնաբերվել են դ’Արտանյանի մասունքները
27.03.2026 | 14:15
«Wizz Air» բյուջետային ավիաընկերության մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ 2022թ. մայիսի 3-ին Երևան քաղաքի Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցը, ընդգրկված լինելով ծառայությունում և իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, Երևան քաղաքի Սարյան փողոցից դեպի Պուշկին փողոց շարժվող քաղաքական ընդդիմության երթի մասնակիցներին ներկայացրել է երթևեկելի գոտին ազատելու օրինական պահանջ, ինչից հետո նույն երթի մասնակիցը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում ծառայողական պարտականնությունների հետ կապված բռնություն գործադրել՝ ձեռքով հարվածել է Ոստիկանության ծառայողի դեմքին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: