Թուրքերի ավելի քան 80 տոկոսը կարծում է, որ երկրի տնտեսությունը վատ վիճակում է․ հետազոտություն

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքերի ավելի քան 80 տոկոսը կարծում է, որ երկրի տնտեսությունը գտնվում է վատ վիճակում։ Այս մասին են վկայում Ipsos polling-ի իրականացրած հետազոտության արդյունքները, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայում հարցվածների 82 տոկոսը տնտեսությունը գնահատել է «վատ»՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը 27 երկրների շարքում՝ իրենց ազգի ֆինանսական վիճակի վերաբերյալ մռայլ հեռանկարով։ Հարցումն անցկացվել է 19,000 քաղաքացու շրջանում մարտի 25-ից ապրիլի 3-ը։

Հարցվածների միայն 18 տոկոսն է ասել, որ իրենց երկրի տնտեսությունը լավ վիճակում է։

Թուրքիայում տարեկան գնաճը կազմում է 61,1 տոկոս, որը վերջին 20 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ Թանկացումները, որն առաջացել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքով ապրանքային ցնցումից, տեղի են ունենում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հակասական տնտեսական քաղաքականության ֆոնին, ինչը թուրքական տնտեսությունն ավելի խոցելի է դարձնում: Թուրքական լիրան, որը 2021 թվականին կորցրել է արժեքի 44 տոկոսը, այս տարի նվազել է ևս 10 տոկոսով։

Հարցին՝ արդյո՞ք Թուրքիայի տնտեսությունը գնում է «ճիշտ» կամ «սխալ» ուղղությամբ, հարցվածների 73 տոկոսը պատասխանել է՝ «սխալ»՝ համեմատած 63 տոկոսի համաշխարհային միջինի հետ, որոնք ընտրել են նույն պատասխանը։ Թուրքիան չորրորդն է Պերուից, Արգենտինայից և Կոլումբիայից հետո, որոնց քաղաքացիներին դուր չի գալիս երկրի տնտեսական քաղաքականությունը։

Հարցման համաձայն՝ գնաճը գլխավորել է մասնակիցների մտահոգությունների ցանկը 58 տոկոսով, որին 39 տոկոսով հետևում են աղքատությունն ու տնտեսական անհավասարությունը։

Էմմա Չոբանյան