«Զարթի՛ր, լաո» երգը հայ ժողովրդինն է․ դուք պառակտում եք ժողովրդին․ Բաքոյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Զարթի՛ր, լաո» երգն իրենց ընդդիմություն հռչակած մի քանի քաղաքական գործիչներ և խմբակներով, օգտագործում են, որ իրենց կոչի հետ իրականում ոչ մի կապ չունեցող պահանջի շուրջ միավորեն ՀՀ ավելի շատ քաղաքացիների: ԱԺ-ում հայտարարությունների ժամնին իր ելույթում այս մասին նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Ես վստահ եմ, որ եթե նրանց միակ պահանջը չլիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, պատմական այս կոչի շուրջ կմիավորվեին ավելի շատ ՀՀ քաղաքացիներ և հայեր, որովհետև այս երգը հայկական ժողովրդական երգ է, հայ ժողովրդինն է և այն պատմական փաստի մասին է»,- նշեց պատգամավորը:

Բաքոյանի դիտարկմամբ՝ ժողովրդի կողմից վստահությունը սպառած քաղաքական գործիչների և խմբակների կողմից այս երգի՝ քաղաքական նպատակներով օգտագործումը կարող է արժեզրկել երգը. «Վտանգ կա, որ այն կարող է ասոցացվել զուտ իշխանության համար մղվող պայքարի հետ»:

«Դուք բնական ընդդիմություն չեք»,- նշեց իշխանական պատգամավորը՝ հավելելով՝ դուք ընդամենը պառակտում եք մեր ժողովրդին:

Մանրամասները՝ տեսանյութում: