Ուկրաինացիները` ԱՄՆ-Մեքսիկա սահմանին

Լուրեր

11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
Բոլորը

Փետրվար ամսից ի վեր, երբ սկսվեց Ուկրաիանայի դեմ Ռուսաստանի ներխուժումը, երկրից հեռացող ուկրաինացիների մի զգալի մասն ուղղություն վերցրեց դեպի Մեքսիկա՝ այստեղից Միացյալ Նահանգներ տեղափոխվելու մտադրությամբ, գրում է VOA-ն։

Մեքսիկացի պաշտոնատար անձանցից Ռոման Կոտան ասում է, որ ի տարբերություն շատ այլ խմբերի, որոնք այստեղ հասնելուց հետո են որոշում իրենց հետագա անելիքը, ուկրաինացիների հարյուր տոկոսն այստեղ լրացնում են փախստականի դիմումներ:

Ուկրաինայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լուցկ քաղաքից է 19-ամյա Դավիդ Շետելան, որը Լոնդոնում մեկ տարի աշխատելուց հետո փետրվարի 25-ին, հարձակումները սկսվելուց մեկ օր անց վերադարձել է Ուկրաինա եւ հայտնվել այս իրավիճակում:

«Երբ հասա Տիխուանա, կամավորներն օգնեցին ինձ: Նրանք գրկաբաց են այստեղ ընդունում մարդկանց, օգնում են արագ լրացնել թղթերը, բացատրում ընթացակարգը», ասում է նա:

Հազարավոր մարդիկ են տեղավորվում Բենիտո Խուարեսի մարզական կենտրոնում: Այստեղ նրանք սպասում են, մինչեւ գա Էլ Չափարելի նավահանգստային անցակետ իրենց տանելու ժամանակը:

Ինչպես տեղի աշխատակիցներից Ադրիանա Նոլասկոն է ասում, Տիխուանա նահանգում ուկրաինացիներին ցուցաբերվող օգնությունը նկատելիորեն մեծ է, քանի որ այդ գործին են լծվել նաեւ ուկրաինական համայնքի անդամները:

Սան Դիեգոյի սահմանային պարեկության փոխտնօրեն Պատրիսիա Մակգուրկ-Դանիելը ասում է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան միասին աշխատում են գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար:

«Սա նախապես պատրաստված լինելու ցայտուն օրինակ է: Կառավարությունը նախապես գիտեր, որ լինելու է այս հոսքը, ու ամեն ինչ նախապատրաստված էր այն ճիշտ կազմակերպելու համար», ասում է պաշտոնյան:

Դեղագործ Իրինա Պոտապսկան դստեր հետ, մինչեւ ներխուժումը սկսվելը, Օդեսայից մեկնել էր Թուրքիա` հանգստանալու։ Երկու շաբաթ անց, իր ընտանիքի խնդրանքով, տուն վերադառնալու փոխարեն, նա մեկնել է Նյու Յորք, որտեղ նրա քույրն է բնակվում: Իրինան, չնայած ուրախ է այստեղ ապահովության համար, սակայն հաստատակամ է Ուկրաինա վերադառնալու հարցում:

«Ես սիրում եմ իմ երկիրը: Ես սիրում եմ Նյու Յորքը, սիրում եմ Ամերիկան, բայց իսկապես ուզում եմ վերադառնալ տուն», ասում է նա:

Իրինան միակը չէ, որոնք անկախ այստեղ արժանացած հոգատար վերաբերմունքից, ուզում են ապրել իրենց հայրենիքում, եւ պատրաստ են պատերազմն ավարտվելուց հետո, լծվել հայրենիքը վերականգնելու գործին: