ՓՄՁ-ների համար արտահանման պայմանները բարելավվում են. փոխնախարարը՝ նոր օրինագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության օրենսդրական առաջարկով կխստացվեն թանկարժեք մետաղների և քարերի ջարդոնի հաշվառման պահանջները խախտելու համար սահմանված պատժամիջոցները: Վերոնշյալ պահանջները խախտելն առաջացնելու է տուգանքի նշանակում յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով՝ նախկին 100-ապատիկի փոխարեն, պարբերաբար խախտելիս՝ 1000-ապատիկի չափով՝ նախկին 200-ապատիկի փոխարեն:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում և «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը: Նա նշել է, որ մեղմ պատժամիջոցի պարագայում կարող են առաջանալ օրենքի խախտման գայթակղության ռիսկեր: Պատժամիջոցի խստացման առաջարկ է ներկայացրել նաև ԵԱՏՄ մոնիթորինգի խումբը՝ ապահովվելու համար պատժամիջոցների ներդաշնակություն ԵԱՏՄ տարածքում:

2021թ. մայիսի 24-ից ուժի մեջ մտած «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրով անդամ պետությունների համար սահմանվում են ԵԱՏՄ տարածքում թանկարժեք մետաղների և քարերի շրջանառության միասնական պայմաններ: Դա հնարավորություն կտա անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտներին շրջանառել ԵԱՏՄ ամբողջ տարածքում իրենց ոսկերչական և ադամանդագործական արտադրանքը՝ առանց լրացուցիչ վարչարարության: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ազգային իրավական ակտերը ներդաշնակեցնել համաձայնագրով սահմանված դրույթների պահանջներին:

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությամբ Կառավարությունն առաջարկում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը մեկ միլիոն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող` մաքսային վճարների մեջ ներառվող պետական տուրքը: Փոփոխությունն ուղղված է նաև մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, իսկ դրա ընդունումը գործարար և ներդրումային միջավայրի վրա կունենա դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծով առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսական և վարչարարական ծախսերի կրճատմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: