Արդարացում կամ նոր քննություն. Վահան Բադասյանի դատավճռի մասով վերաքննիչ բողոք է ներկայացվել

Լուրեր

08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
Բոլորը

Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանի գործով այսօր բողոք է ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան։ Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը Բադասյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում և դատապարտեց 300.000 դրամ տուգանքի։ Պաշտպանական կողմը, մինչդեռ, համաձայն չէ վճռի հետ։ 

Factor.am-ի հետ զրույցում Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն ասաց՝ քրեական գործում առկա նյութերը վկայում են, որ Վահան  Բադասյանն իրեն վերագրվող ենթադրյալ գործողություններից և ոչ մեկը չի կատարել։

«Ըստ էության, Վահան Բադասյանի խոսքը կարող է տեղավորվել սպառնալիք հնչեցնելու հոդվածի տակ, այլ ոչ թե սահմանադրական կարգը տապալելու։ Լրագրողների հարցին ի պատասխան՝ նա չի տվել իշխանությունը վերցնելու հրաման, եղել է ենթադրաբար սպառնալիք, որը բոլորովին այլ արարք է»,- նշում է Պապիկյանը։

Հիշեցնենք՝ Վահան Բադասյանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը: Ըստ մեղադրանքի՝ 2021 թվականի հունվարի 28-ին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում Բադասյանը քննադատել է Փաշինյանին, կարծիք հայտնել, որ նա պետական կառավարումից ոչինչ չի հասկանում, միայն ստելուց և ուտելուց է հասկանում, դիրքորոշում է հայտնել, որ Փաշինյանը պետք է հեռանա: Լրագրողի հարցին, թե հեռացնելու ի՞նչ ճանապարհներ կան, Բադասյանը պատասխանել է, թե ճանապարհները տարբեր են՝ ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։

«Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք»,- ասել էր Բադասյանն ու լրագրողի հստակեցնող հարցին՝ նաև զենքի՞ միջոցով, պատասխանել․ «Այո՛, նաև զենքի միջոցով… Այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»:  

Նա նույն օրը բերման էր ենթարկվել ԱԱԾ, ձերբակալվել, ապա՝ կալանավորվել: Երկու շաբաթ կալանավայրում մնալուց հետո Բադասյանի խափանման միջոցը փոխվել էր, նա ազատ էր արձակվել կալանքից:

Ըստ պաշտպանական կողմի՝ դատարանը պետք է առաջադրված մեղադրանքում կա՛մ արդարացնի Բադասյանին, կա՛մ գործն ուղարկի Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

«Մեղադրանքը որևէ ձևով չի առնչվում Վահան Բադասյանի արտահայտած մտքի հետ, ինչն իրավաբանական լուրջ խնդիր է առաջացնում։ Դատավճիռն ամբողջությամբ արտացոլում էր մեղադրական կողմի դիրքորոշումը, ավելին՝ դատական ակտի պատճառաբանված մասն ամբողջովին մեղադրական ճառն էր, որևէ տեղ չէր նշվել պաշտպանական կողմի ներկայացրած անգամ մեկ պարզաբանում»,- նշում է Արայիկ Պապիկյանը։

Նշենք՝ Վահան Բադասյանն ինչպես նախաքննական ցուցմունքներում, այնպես էլ դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն որակելով «ծիծաղելի»։

Ռոզա Վարդանյան