Ավարտվել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն

Լուրեր

08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2022 թվականի ապրիլի 4-ին Ջերմուկ քաղաքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկանները, նկատելով, որ Ա. Ղ.-ն ավտոմեքենան վարում է սահմանված արագության գերազանցմամբ և վթարային ազդանշանները միացված վիճակում, փորձել են կանգնեցնել նրան, սակայն վերջինս չի ենթարկվել ոստիկանների հրահանգին և շարունակել է երթևեկությունը․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանները, հայտնաբերելով ենթադրյալ վարչական իրավախախտում թույլ տված Ա. Ղ.-ին, տեղում պարզել են, որ վերջինս գտնվում է ոչ սթափ վիճակում՝ ալկոհոլի ազդեցության տակ: Ոստիկանության բաժին բերման չենթարկվելու, նշված առերևույթ վարչական իրավախախտման դեպքերին ընթացք չտալու և վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար Ա. Ղ.-ն ոստիկաններից մեկին առաջարկել է 10000 ՀՀ դրամ կաշառք: Վերջինս այդ առաջարկից հրաժարվել է և կաշառք տալու կասկածանքով Ա. Ղ.-ին ծառայակցի հետ բերման ենթարկել ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժին:

Ոստիկանին կաշառք առաջարկելու համար Ա. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: