Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Կանադայի վարչապետները շնորհավորել են Մակրոնին վերընտրվելու կապակցությամբ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շնորհավորել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Էմանուել Մակրոն, շնորհավորում եմ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ֆրանսիան մեր ամենամոտ և ամենակարևոր դաշնակիցներից մեկն է: Ես անհամբերությամբ սպասում եմ շարունակելու համագործակցությունը մեր երկրի և աշխարհի համար ամենակարևոր հարցերի շուրջ»,- գրել է Ջոնսոնը Twitter-ում:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ևս շնորհավորել է Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Էմանուել Մակրոնին»,- գրել է նա Twitter-ում: Թրյուդոն ասել է, որ «անհամբեր սպասում է» Մակրոնի հետ աշխատելուն այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են կլիմայի փոփոխության դեմ պայքարը, ժողովրդավարության պաշտպանությունը և նոր աշխատատեղերի ստեղծումը:

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Էմանուել Մակրոնի վերընտրվելն անվանել է «հիանալի նորություն Եվրոպայի համար» և ասել, որ Իտալիան պատրաստ է շարունակել աշխատանքը Ֆրանսիայի հետ՝ Եվրամիության ամրապնդման համար։ Այս մասին ասվում է Իտալիայի կառավարության ղեկավարի կիրակի օրը տարածած հայտարարության մեջ։

«Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Էմանուել Մակրոնի հաղթանակը հիանալի նորություն է ողջ Եվրոպայի համար: Իտալիան և Ֆրանսիան, մյուս գործընկերների հետ միասին, կողք կողքի աշխատում են ԵՄ-ն ամրապնդելու համար՝ ի վիճակի լինելով հաղթահարելու մարտահրավերները՝ սկսած ուկրաինական ճգնաժամից»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Մակրոնին շնորհավորել էին Եվրահանձնաժողովի ու Եվրախորհրդի ղեկավարները։

Մակրոնը, նախնական տվյալներով ստացել է ձայների 57,6%-ը։ «Ազգային միավորման» թեկնածու Մարին Լը Պենը ստացել է ձայների 42,4%-ը։