ԵՄ-ի ֆինանսավորմամբ՝ «Ընտանիքի անկյուն» Իջևանում. այն Գյումրիից և Վանաձորից հետո ՀՀ-ում երրորդն է

Լուրեր

16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
Բոլորը

Իջևանում Եվրամիության ֆինանսավորմամբ, «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ջանքերով բացվեց «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը, որի նպատակը դասընթացների, հանդիպումների միջոցով կանանց և տղամարդկանց դերերի մասին կարծրացած ընկալումները փոխելն ու տղամարդկանց ներգրավվածությունը երեխայի խնամքի և ծնողավարման գործում բարձրացնելն է:

Պաշտոնական բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, Տավուշի մարզպետարանի և Իջևանի համայնքապետարանի պաշտոնյաներ:

«Իջևանի ընտանիք անկյուն»-ը տեղակայված է Տավուշի մարզպետարանի վարչական շենքի մի հատվածում:

 

Ինչպես իր ելույթում նշեց ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, այն ամիսներ առաջ մարզպետարանի վարչական շենքի ամենագորշ, տխուր սենյակներից մեկն էր, որը տարիներ շարունակ ծառայել է նաև որպես ընտրատարածքային հանձնաժողովի մի սենյակ:

Нет описания.

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն իր խոսքում նշեց, որ կատարել են հետազոտություններ ու պարզել, որ թեև վերջին շրջանում հայրիկների ներգրավվածությունն ընտանեկան հոգսերում փոխվել է, սակայն տղամարդկանցից շատերն են խոստովանել, որ իրենք դեռ երկրորդական դեր են կատարում մեր ընտանիքներում:

Ընտանեկան բեռը, ըստ Ծովինար Հարությունյանի, դեռ մնում է կնոջ ուսերին, սակայն Հայաստանի պես քիչ բնակչություն ունեցող երկրում ճոխություն է չօգտագործել յուրաքանչյուրի ներուժը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն էլ, իր ելույթում ասաց, թե սոցիալ-տնտեսապես կայուն պետություն ունենալու համար չենք կարող թույլ տալ, որ գրագետ իրավաբան կամ հաշվապահ կինը զբաղվի միայն երեխայի խնամքով:

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն էլ տեղեկացրեց, որ «Իջևանի ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը երրորդն է Հայաստանի Հանրապետությունում: Նման կենտրոններ արդեն բացել են Գյումրիում և Վանաձորում:.

«Կենտրոնների երկու տարվա գործունեությունը և մեր փորձը ցույց է տվել, որ «Ընտանիքի անկյան» շահառուները՝ մասնավորապես տղամարդիկ, կենտրոն այցելելով, վերապատրաստումներին և հայրիկների դպրոցներին մասնակցելով, դարձել են ավելի հոգատար և ուշադիր իրենց երեխայի, կնոջ, ընտանիքի նկատմամբ: Սրանք փոքրիկ, բայց մեծ ուժ ու ազդեցություն ունեցող գործոններ են երջանիկ ընտանիքներ ունենալու համար: Առկա բացը լրացնել հնարավոր է կրթության միջոցով, ինչն էլ մենք փորձում ենք ապահովել կենտրոնների տրամադրած ծառայությունների շրջանակներում»,- ասաց Արթուր Նաջարյանը:

Միջոցառման ժամանակ Իջևանի «Արևիկ» կենտրոնի սաների մասնակցությամբ բացվեց նաև «Հայրիկները կարևոր են» խորագրով ցուցահանդեսը:

Արմիկ Մովսիսյան