Փաշինյանը հարցաքննության կհրավիրվի՞. Պուտինից մեդալ ստացած Արթուր Դավթյանը պնդում է՝ կաշկանդված չէ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախաձեռնությամբ հարուցվել է քրեական գործ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության առնչությամբ՝ պարզելու համար՝ այն հանցակազմ պարունակո՞ւմ է, թե՞ ոչ: Խոսքն ապրիլի 13-ին Փաշինյանի հնչեցրած այս մտքի մասին է․ «Կարո՞ղ էիք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»։

Հնարավո՞ր էր պատերազմը կանգնեցնել և նոր զոհերից խուսափել յոթ շրջանները ավելի շուտ հանձնելու գնով. Դավթյանը վստահեցնում է, որ հարուցված քրգործով փորձելու են այս հարցի պատասխանը տալ՝ այդպես էլ հրաժարվելով պատասխանել, թե գործով Փաշինյանն ի՞նչ կարգավիճակ ունի կամ արդեն հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ:

Նախկին իշխանությունների օրոք դատախազ ընտրված և հեղափոխությունից հետո պաշտոնավորումը շարունակող Արթուր Դավթյանը վստահեցնում է՝ կաշկանդված չի լինելու Փաշինյանի՝ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքով: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, մինչդեռ, վստահ է՝ Արթուր Դավթյանը կաշկանդված է:

Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում մի քանի այլ ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ: Դրանցից մեկն առնչվում էր Հովիկ Աբրահամյանի՝ կասկածելի ծագում ունեցող 5 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատանը: Գույքը շուրջ երկու ամիս առաջ կասկածելի ճանապարհով հանվել է կալանքից և վաճառվել նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանին:

Արթուր Դավթյանը, ըստ էության, ասաց, որ շքեղ առանձնատունը, որ Նիկոլ Փաշինյանը ևս համարում էր կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված կամ, այպես ասած, ժողովրդից թալանված միջոցներով կառուցված, չի վերադարձվի ժողովրդին: Եթե անգամ Վերաքննիչ դատարանը որոշի, որ առանձնատան վրայից կալանքն անօրինական է հանվել, ապա առք ու վաճառքի գործարքը չի չեղարկվի:

Եթե իրավապահները, քաղաքական և դատական իշխանությունները գործարքը կանխելու ցանկություն ունենային, ապա Հովիկ Աբրահամյանն առանձնատունը հեշտությամբ չէր վաճառի, կարծում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Հայաստանում 6 հարյուրից ավելի ենթադրյալ կոռուպցիոներ պաշտոնյա կա: Արթուր Դավթյանն այսօր հայտարարեց, որ 1600-ից ավելի քրգործեր կան հարուցված կոռուպցիոն չարաշահումների հետ կապված: Նրանցից 600-ը պաշտոնյաներ են:

Ժաննա Ալեքսանյանը գլխավոր դատախազի այս հայտարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի տեսանելի աշխատանք չի համարում: Իրավապաշտպանը հարցադրում է անում՝ արդյո՞ք այդ գործերն առնչվում են նաև բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներին, որոնք թալանից հետո այժմ արտերկրում են:

Առաջիկա ամիսներին ավարտվում է Արթուր Դավթյանի պաշտոնավարումը: Արդյո՞ք Փաշինյանը դարձյալ դիտարկում է նրա թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնում կամ արդյո՞ք նման քննարկում եղել է։ Դավթյանն այսօր ամեն կերպ խուսափեց այս հարցերին պատասխանել, սակայն շատ սուր արձագանքեց, երբ նշեցին, թե արդեն այլ թեկնածուների անուններ են շրջանառվում:

Ժաննա Ալեքսանյանը, բացասական գնահատելով Դավթյանի պաշտոնավորման վեց տարիները, նշում է՝ վերջերս Պուտինի կողմից ստացած մեդալն է պաշտոնավարման շարունակականության երաշխիքը:

Արթուր Դավթյանը ՌԴ նախագահի կողմից մեդալի է արժանացել այս տարվա հունվարի 12-ին: Factor TV-ն այսօր խորհրդարանում Դավթյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ զգացողություն ունի քաղաքակիրթ աշխարհի կողմից ագրեսոր Ճանաչված Պուտինից մեդալ ստանալուց հետո:

Համագործակցության մասին Արթուր Դավթյանի հայտարարությունը, թերևս, տարակուսելի է՝ առնվազն այն ֆոնին, որ ենթադրյալ հայ կոռուպցիոներներն ապաստան են ստացել Ռուսաստանում, իսկ Կրեմլը նրանց չի արտահանձնում ՀՀ-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան