ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցնելու հորդորներ նախկինում էլ են եղել. այն թաքցվել է հանրությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Ընթանում է ՀՀ կառավարության հերթական նիստը։ Վարչապետ Փաշինյանը, նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը, ամփոփեց ՌԴ կատարած պաշտոնական այցը, անդրադարձավ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներին, արցախյան խնդրի կարգավորմանը:
Փաշինյանը հայտարարեց՝ ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցնելու հորդորներ նախկինում էլ են եղել, պարզապես դրանք թաքցվել են հանրությունից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տարակուսանքն արտահայտեց այն հարցի առնչությամբ, թե շատերն ասում են՝ նշաձող իջեցնելու պահանջ նախկինում չի եղել: Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկից առաջ խոսեց այդ մասին՝ անդրադառնալով իր հայտարարությանը հաջորդած քննարկումներին:

«ԼՂ կարգավորման վերաբերյալ 2016-ին ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահության ներկայացրած առաջարկությունները ոչ այլ ինչ են, քան նշաձողն իջեցնելու փաստաթուղթ: Այս փաստաթղթի իմաստը ԼՂ կարգավիճակի հետաձգումն էր անորոշ ժամանակով: 2016-ի առաջարկություններում այդպիսի նշաձողի իջեցում էր նաև ԼՂ կարգավիճակի որոշման հարցը միջազգային ատյանների արտապատվիրակելու հարցը: Ընդ որում, այնպիսի ատյանների, որոնք նախկինում դիրքորոշում արտահայտել էին խնդրի մասին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նշաձող իջեցնելու հորդոր էր ԵԱՀԿ 1996-ի Լիսաբոնյան գագաթաժողովը: Բացի այդ, ըստ վարչապետի, 1999-ի՝ ընդհանուր պետություն ունենալու գաղափարը նույնպես նշաձողն իջեցնելու մասին էր խոսում: Ավելին, 2001-ի քիվեսթյան և 2007-ի մադրիդյան սկզբունքները նույնպես նշաձողն իջեցնելու մասին են խոսում:

«Այն, որ փաստերի նշանակությունը թաքցվել է մեր հանրությունից, չի նշանակում, թե դրանք գոյություն չեն ունեցել: Այն, որ հնարավորինս շատ քարտեր եմ բացում հանրության առաջ, նշանակում է՝ հանրության համար հաշվետու լինելը կարևորում եմ»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ հարցի լուծումն իր համար այն է, որ արցախցին ապրի Արցախում և իրեն զգա ղարաբաղցի, արցախցի և հայ: ԼՂ որևէ հանգուցալուծում, ըստ Փաշինյանի, որն այս պայմանները չի ապահովում, ընդունելի չէ իրենց համար:

«Մենք թույլ չենք տալու, Հայաստանի ժողովուրդը թույլ չի տալու սադրիչ հայտարարություններ, որոնք խաղաղության օրակարգից շեղելու են: Թույլ չենք տալու, քանի որ համոզված ենք՝ խաղաղության օրակարգն է, որ ապահովելու է ՀՀ-ի և Արցախի ապագան»,- հավելեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: