Ուկրաինայում սպանում են կանանց և երեխաներին. դա ցեղասպանություն է. Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
21.04.2022 | 19:08Հայաստանի և ԵՄ դրոշներով ՌԴ դեսպանատան մոտ տեղի է ունենում «Ոչ մերօրյա Ցեղասպանությանը» խորագրով բողոքի ցույց:
Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն իր թիմակիցների հետ եկել է՝ ասելու, որ ՌԴ-ն այժմ ուկրաինացիների ցեղասպանություն է իրականացնում, ճիշտ այնպես, ինչպես 100 տարի առաջ քեմալական Թուրքիայի հետ սովետական Ռուսաստանը իրականացրեց հայերի ցեղասպանությունը:
«Երբ սպանում են հազարավոր, միլիոնավոր տղամարդկանց, դա պատերազմ է: Իսկ Ուկրաինայում այսօր սպանում են կանանց և երեխաներին. դա ցեղասպանություն է»,-այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց Տիգրան Խզմալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։