Ամբողջ օրը կալանավորներն ինքնախեղում կանեն, եթե դա չի դիտվում որպես խախտում. Խաչատրյանը՝ փոխնախարարին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Հանձնաժողովի նիստում նախագծերի փաթեթը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Նախագծերով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է հստակեցնել կալանավորված անձանց և դատապարտյալների հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն ստանալու իրավունքը, ինչը միտված է նաև առողջության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելուն, ինչպես նաև վերացնել ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը մտահոգություն հայտնեց այն առնչությամբ, որ ինքնավնասման համար կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը վերացնելու դեպքում ինքնախեղման և ինքնավնասման դեպքերը շեշտակի աճ կունենան և մարդիկ իրենց պատիժը կրելու ընթացքում ժամանակի մեծ մասը բուժհաստատություններում կանցկացնեն:

Փոխնախարարն ընդգծեց, որ ինքնավնասում իրականացրած անձինք ոչ թե կտեղափոխվեն պատժախուց, այլ նրանց հետ թիրախավորված հոգեբանական աշխատանք կիրականացվի:

Մանրամասները՝ տեսանյութում: