Թուրքիան Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում իր սեփական ուղին է գծում․ վերլուծաբան

Լուրեր

16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
Բոլորը

Թուրքիային մինչ այժմ հաջողվել է հավասարակշված մնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում, սակայն որքան երկարում է պատերազմը, այնքան քիչ հավանական է, որ Անկարան կպահպանի այս նուրբ հավասարակշռությունը։ Այս մասին գրել է վերլուծաբան Դեյվիդ Լեպեսկան, փոխանցում է «Ահվալ» գործակալությունը։

Ըստ հեղինակի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի քաղաքացիների աջակցությունը, որոնց մեծ մասը ցանկանում է իրենց երկիրը միջնորդի կամ չեզոք մնա ռուս-ուկրաինական պատերազմում, բացի այդ՝ վերջին հարցումները ցույց են տալիս Թուրքիայի մեծ հիասթափությունն Արևմուտքից։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ծովային սահման ունի և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի հետ Սև ծովում, նաև երկու երկրների հետ լավ հարաբերություններ։ Անկարան ձեռնամուխ է եղել հակամարտության կարգավորմանւ միջնորդելուն, խստորեն քննադատել է Մոսկվայի ներխուժումը, սակայն չի միացել Արևմուտքի պատժամիջոցներին։

Լեպեսկան գրում է, որ Միացյալ Նահանգները ստանձնում է ավելի փոքր գլոբալ դեր՝ «վերամեկուսացման և Ռուսաստանին զսպելու առաջնահերթությունը ստանձնելով, Թուրքիան և տարածաշրջանային այլ տերություններ կարող են նոր ուղի գծել Արևմուտքի ենթադրյալ ազատական մոտեցումների և Ռուսաստանի նման երկրների ավտորիտարիզմի միջև»։

Վերլուծաբանը նշում է, որ վերջին տարվա հարցումները ցույց են տալիս, որ այն թուրքերի թիվը, որոնք կարծում են, թե իրենց երկիրը պետք է ամենից սերտորեն համագործակցի ԵՄ-ի հետ, 10 տոկոսով նվազել է՝ 37-ից հասնելով 33 տոկոսի: Իսկ թուրքերի թիվը, որոնք կարծում են, որ Միացյալ Նահանգները պետք է օգնի գլոբալ խնդիրների լուծմանը, նվազել է ավելի քան կեսով՝ 13 տոկոսից հասնելով 6-ի:

Թեև Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր  իշխանության վերջին երկու տասնամյակների ընթացքում չի կարողացել կրոնականություն սերմանել, վերլուծաբանը կարծում է, որ այն «կարծես սկսել է Թուրքիային և նրա ժողովրդին դեպի Արևելք շրջել»: Ըստ հարցումների՝ թուրքերի մոտ 69 տոկոսը կարծում է, որ երկիրն աշխարհիկության կարիք ունի։  Միաժամանակ, թուրքերի 54 տոկոսն էլ շարունակում է ԱՄՆ-ին համարել Թուրքիայի համար ամենամեծ սպառնալիքը։

Լեպեսկան գրում է, որ մինչ այդ՝ Անկարան զգուշորեն հավասարակշռում է Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունները՝ գնալով սեփական ուղով․ մի ոտքով մնալով Երկրորդ Համաշխարհայինի հետպատերազմյան անցյալում և մյուսով՝ հնարավոր բազմաբևեռ ապագայում։

Էմմա Չոբանյան