ՀՀ ոստիկանապետը դպրոցականներին պարգևատրել է շնորհակալագրերով ու նվերներով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 20-ին ոստիկանությունը հյուրընկալել էր հանրակրթական դպրոցների մեկ տասնյակից ավելի սաների: Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հետ դպրոցականների հանդիպման առիթը ՀՀ ոստիկանության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ կազմակերպած միջոցառումն էր: Մարտի 28-ից ապրիլի 8-ը հանրապետության հանրակրթական դպրոցների 4-ից 7-րդ դասարանցիների շրջանում անց էր կացվել «Ոստիկանի մասնագիտությունն իմ պատկերացմամբ» խորագրով շարադրության մրցույթ:

Դահլիճում մրցույթի հաղթողներն էին՝ ծնողների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՀԱԱԳՎ պետ Գեորգի Այվազյանը, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ղեկավար կազմն ու ծառայողները:

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ նման միջոցառում առաջին անգամ է անցկացվում, և մեծ պատիվ է ոստիկանությունում ընդունել հասարակության ապագա լիիրավ անդամներին, իմանալ ոստիկանի մասնագիտության վերաբերյալ նրանց պատկերացումներն ու կարծիքը:

Ելույթով հանդես եկավ նաև Կամո Ցուցուլյանը: Ոստիկանության պետի տեղակալը շնորհակալություն հայտնեց ծնողներին, ուսուցիչներին՝ հայրենասեր սերունդ դաստիարակելու համար, նաև հույս հայտնեց, որ նրանցից շատերը վաղը վստահաբար կարող են համալրել ոստիկանության շարքերը:
Մասնագետներն էին ընտրել լավագույններին: Մարզպետարանների կրթության, մշակույթի և սպորտի վարչության, նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչները նախ առանձնացրել էին հաջողված 42 շարադրություն, որոնցից լավագույն տասնչորսի հեղինակներն արդեն ընտրվեցին ապրիլի 13-ին՝ Հայոց լեզվի հանրապետական օլիմպիադայի նախագահի հետ քննարկման արդյունքում:

Լավագույններից տասը մարզերից էին, չորսը՝ մայրաքաղաքից:

Ոստիկանները դպրոցականների շարադրություններից հատվածներ կարդացին:
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը դպրոցականներին պարգևատրեց շնորհակալագրերով ու նվերներով: Նա ամփոփիչ խոսքում ևս մեկ անգամ կարևորեց ոստիկանություն-հասարակություն, ոստիկանություն-դպրոց կապը՝ ընդգծելով, որ ոստիկանության հանդեպ մեծանում է հասարակության վստահությունը:

Դպրոցականների համար ամենահետաքրքիրն, ինչ խոսք, պարեկային ոստիկանության մեքենան էր: Ոստիկանության ՀԱԱԳՎ պետ Գեորգի Այվազյանը համառոտ ներկայացրեց պարեկային ոստիկանության բնույթն ու առանձնահատկությունը: Դպրոցականները պարզեցին` պարեկը որ դեպքում ինչպես է օգտվում ռադիոկապից, մեքենան տեխնիկական ինչ հագեցվածություն ունի: Իսկ մեքենայում նստածների համար շատ բան ոչ միայն հասկանալի, այլև հասանելի էր:

Աշակերտները եղան նաև ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, իմացան քաղաքացիներից ստացված ահազանգերն ինչպես են գրանցվում և, ըստ ենթակայության, փոխանցվում տարածքային ստորաբաժանումներին կամ պարեկայիններին:

Ոստիկանության հետ համագործակցությունից գոհ էին նաև ծնողները:
Տպավորություններն աննկարագրելի էին, հանդիպումը` հետաքրքիր ու ճանաչողական: