Կենտրոնականի ոստիկանները բացահայտեցին «Լեքսուսների» կողային հայելիների գողության դեպքերը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Առաջին ահազանգն ապրիլի 3-ին էր: Քաղաքացին հայտնում էր, որ գիշերը Երևանի Արամի փողոցում կայանված «Լեքսուսի» կողային հայելիները գողացել են: Հաջորդ օրը ստացվեց երկու ահազանգ. գիշերը գողացել էին մայրաքաղաքի Աբովյան և Վարդանանց փողոցներում կայանված երկու «Լեքսուսի» կողային հայելիները: Եվս երկու ահազանգ ստացվեց ապրիլի 9-ին՝ երկուսն էլ Արամի փողոցից: Մնացածը նույնությամբ կրկնվում էր: Իսկ Բաղրամյան պողոտայում կայանված «Լեքսուսի» հայելիների գողության վերաբերյալ ահազանգը ստացվեց ապրիլի 12-ի առավոտյան. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Այդ ամբողջ ընթացքում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկում էին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ, նաև մեծացրին գիշերային շրջայցերի աշխարհագրությունն ու ժամանակացույցը: Կասկածից վեր էր, որ բոլոր գողությունները նույն անձանց գործն են: Չէր բացառվում նաև, որ կողային հայելիներից զրկվել էին «Լեքսուս» մակնիշի այլ մեքենաներ, որոնց տերերը հարկ չէին համարել դիմել իրավապահներին:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքը տեսանելի դարձավ ապրիլի 13-ին: Ըստ ստացած տեղեկությունների` բոլոր գողությունները կատարել էին Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 34 և 42 երկու տարեկան տղամարդ: Հաջողվեց պարզել նաև, որ նրանք գողոնը վաճառել են Իջևանի 28-ամյա մի բնակչի:

Նորամարգցի տղամարդիկ հայտնաբերվեցին մայրաքաղաքում: Նրանք բերման ենթարկվեցին բաժին, որտեղ էլ տվեցին խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գնորդ իջևանցուն հայտնաբերելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: