ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարին

Լուրեր

19.05.2026 | 15:10
Նոր միջադեպ Փաշինյանի քարոզարշավին // Բաքուն հայտարարել է՝ երբ կբացվի ՀՀ-Թուրքիա սահմանը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 15:00
ՌԴ-ն օգտագործում է ազդեցության գործակալներին Հայաստանում՝ իր նպատակներին հասնելու համար․ Մայքլ Քարփենթեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:53
Հարավային Կովկասն այլևս չպետք է պատերազմի և բախման տարածք լինի. Հիքմեթ Հաջիև
19.05.2026 | 14:44
Եկեք, էս մարդուն բոլորով ճամփեք, էս մարդը ադեկվատ չի․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:35
Տարեց տղամարդու բերանը փակեցին և թևերն ընկնելով հեռացրին ՔՊ-ի հանրահավաքից
19.05.2026 | 14:27
Ադրբեջանն իրական շահագրգռվածություն է ցուցաբերում՝ փակելու Հայաստանի հետ հակամարտության էջը. Բայրամով
19.05.2026 | 14:19
Առավոտ ասում են՝ սիրում ենք բոլորիդ, կեսօրին՝ սատկացնելու ու կզցնելու ենք բոլորիդ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:08
Իրանի խաղաղության նոր առաջարկը ներառում է պատերազմական վնասի փոխհատուցում և ամերիկյան զորքերի դուրսբերում
19.05.2026 | 14:00
230 մլն դրամ շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Արման Բաբաջանյանը
19.05.2026 | 13:51
Սի Ցզինպինը Թրամփին ասել է, որ Պուտինը «կարող է զղջալ Ուկրաինա ներխուժելու համար». FT
19.05.2026 | 13:43
Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու հիմքով վարչական պատասխանատվության է ենթարկվել Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։

Մասնավորապես՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժինը ստուգում պետք է իրականացներ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան փող․, հ․16/1 հասցեում գործող առևտրի սրահի վերակառուցման և արդիականացման նկատմամբ։ Սակայն Մասիս համայնքի ղեկավարի կողմից չի կատարվել ՀՀ կառավարության 2015թ․ մարտի 19-ի «ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-ն որոշման պահանջը։ Դրա համաձայն՝ ավարտված շինարարությունը փաստագրող ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան տարածքային բաժնի, մատակարար կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները: Բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների դեպքում հանձնաժողովի կազմում ներգրավվում են նաև հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի համապատասխան մասնագետներ: Միջին ռիսկայնության օբյեկտների դեպքում ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում է տարածքային բաժնի ներկայացուցիչը՝ բացառությամբ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցված օբյեկտների:
Այսինքն՝ Մասիս համայնքի ղեկավարը թույլ է տվել ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգի խախտում, այն է՝ հանձնաժողովի կազմում չի ընդգրկել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ներկայացուցչի, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 15711-րդ հոդվածով սահմանված է տուգանք։

Ուստի՝ հիմք ընդունելով վերոնշյալ խախտումը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 24411-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Դ․Համբարձումյանին ենթարկել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանք՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով: