Պետք է մեդիաոլորտը կարգավորող քաղաքականություն մշակեն և միայն հետո օրենքներ ընդունեն. Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
Բոլորը

Տարիներ շարունակ լրագրողական կազմակերպությունները բարձրաձայնել են օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: Մենք համարում ենք, որ կարկատանի նման հատվածական փոփոխություններ են իրականացվում, մինչդեռ Մեդիայի վերաբերյալ օրենսդրության լրջագույն փոփոխությունների անհրաժեշտություն կա: Այս մասին Հայաստանում մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտության խնդրին նվիրված կլոր սեղան- քննարկման ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Բավական է ասել, որ Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքն ընդունվել է դեռևս 2003 թվականին և տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների սրընթաց զարգացման պայմաններում ամենևին էլ չի արտացոլում բոլոր այն խնդիրներն ու իրողությունները, որոնք առաջացել են լրատվական դաշտում վերջին 20 տարվա ընթացքում:

Ի դեպ, Տեղեկատվության ազատության մասին օրենքը նույնպես 2003-ին է ընդունվել և այն ևս հաշվի չի առնում ո՛չ ներկա ժամանակների տեղեկատվական առաջընթացը, ո՛չ էլ լրատվական դաշտում առաջացած նոր իրավահարաբերությունները»,- նշեց Մելիքյանը:

նա նաև ընդգծեց, որ իշխանությունները նախ պետք է  մեդիաոլորտը կարգավորող քաղաքականություն մշակեն և հետո միայն օրենքներ ընդունեն:

Մանրամասները՝ տեսանյութում: