ԱՄՆ-ը ողջունում է Փաշինյանի վերջին ելույթը և Էնդրյու Շոֆերին ուղարկում տարածաշրջան․ Պետդեպ

Լուրեր

16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
Բոլորը

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի քաղաքականության հարցերով բյուրոյի թվիթերյան գրառման մեջ։

«ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մեկնաբանությունները՝ կապված Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների հետ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև վերջին երկկողմ բանակցությունները և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավատարմությունը խաղաղ բանակցություններին»,- ասվում է գրառման մեջ։
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ը տարածաշրջան է գործուղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերին։

«Պետքարտուղարի օգնական Դոնֆրիդն այս շաբաթ տարածաշրջան է ուղարկել Կովկասի բանակցությունների հարցերով իր գլխավոր խորհրդական Էնդրյու Շոֆերին՝ քննարկելու, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է լավագույն ձևով աջակցել գործընթացին»,- ասվում է գրառման մեջ։

Հավելենք, որ Էնդրյու Շոֆերն այսօր Երևանում արդեն հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Էմմա Չոբանյան