Դուք հաղթանակի պտուղները չեք հանձնել, այլ մի ամբողջ ազգի արժանապատվությունը. Գագիկ Գինոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
Բոլորը

«Եթե հայտարարության մեջ չկա հստակություն, դա հնարավորություն է տալիս պատրաստվել վատթարագույն սցենարի: Ի՞նչ իրավունք ունեք խոսելու Ացախի անունից, դուք ո՞վ եք, որ խոսեք Արցախի կարգավիճակից: Եթե Արցախում կա ընտրված իշխանություն, ինչու՞ են ձեզ հետ բանակցում: Ընկալելի չէ նման բանաձևը, դա նոր կորուստների դարպաս է»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վերջերս ԱԺ-ում կատարած այն հայտարարությանը, թե միջազգային հանրությունն առաջարկում է «մի փոքր իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»:

Ինչ վերաբերում է Արցախի ԱԺ-ի այն պահանջին, թե Երևանը պետք է հրաժարվի իր «աղետալի դիրքորոշումից», Գագիկ Գինոսյանը այն համարում է ժամանակավրեպ. «Այդ հայտարարությունը ուշացած է, այն պետք է արվեր 2020-ի նոյեմբերի 9-ին, կամ այն ժամանակ, երբ Արցախի իշխանությունները հասկացան, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չեն: Պետք է ի լուր աշխարհի հայտարարել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունն իրենց շահերի ներկայացնողը չէ, և Արցախի ժողովուդը չի լիազորում Հայաստանի իշխանությանը բանակցել Արցախի խնդրի շուրջ»: «Դժվար էր ինքս ինձ համոզել, որ երեսուն տարիների զրկանքների արդյունքում կարելի է պարզապես հանձնել հաղթանակի պտուղները ու դիմացը չստանալ ոչինչ»,-վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը ևս Գագիկ Գինոսյանին տարակուսելու առիթ են տալիս. «Դուք հաղթանակի պտուղները չեք հանձնել, այլ մի ամբողջ ազգի արժանապատվությունը: Դրան կից` հիմնահարց եք դնում` կլինի՞ այս ազգը, պետությունը, թե ոչ»:

Ինչ վերաբերում է Ազգային Ժողովում ներկայացված ընդդիմությանը, Գագիկ Գինոսյանի համոզմամբ, ակնհայտ է, որ այն ցույցեր է անում, երբ ուր որ է` ազգային ընդվզում է լինելու. «Ընդդիմություն կոչվածը հայտնվում է հրապարակում, երբ ազգը այլ ելք չունի, քան ընդվզումն ու իշխանության տապալումը: Ամեն ինչ անում են, որպեսզի շեղեն ազգին և կանխեն ազգի իրական, արդարացի ընվզումը: Դիմում եմ ընդդիմությանը` ռուսաստրուկ հոգեբանությամբ հող եք նախապատրաստում Ռուսաստանի կազմ մտնելու համա՞ր, ասում եք` Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ ո՞ր երկրի կազմում կարող է լինել…Այս անհստակության, խաբկանքի մեջ ազգին տրոհում են, որ ազգը ոտքի չելնի»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան