Վարչապետն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրենին

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, որին ուղեկցում էին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում և նշել, որ Կառավարությունը հետաքրքրված է փոխշահավետ գործընկերության խորացմամբ:

Մարտին Էռնեկյանը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցության կապակցությամբ և ՀՀ վարչապետին փոխանցել արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի ջերմ ողջույնները:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և ընդլայնման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը վերաբերող հարցերի: Այս համատեքստում քննարկվել են ներդրումային նոր նախագծեր իրականացնելու հնարավորությունները, որոնք կնպաստեն ավիացիոն շուկայի զարգացմանը, ուղևորահոսքերի ավելացմանը, որակյալ ծառայությունների մատուցմանը: Մտքեր են փոխանակվել նաև այլ ուղղություններով հնարավոր նոր ծրագրերի շուրջ։

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները հետագա անելիքների և առարկայական քայլերի շուրջ: