Ի՞նչ ազդեցություն կունենա Ուկրաինայում պատերազմը Հայաստանի տնտեսության վրա․ Համաշխարհային բանկի կանխատեսումը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ աղետալի հումանիտար ճգնաժամի պատճառ է դարձել և սպառնում է աշխարհաքաղաքական կայունությանը։ Կանխատեսվում է, որ 2022 թվականին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսություններն ավելի քան 4,1%-ով անկում կգրանցեն, ինչը երկրորդ խոշոր ցնցումն ու տարածաշրջանային անկումն է վերջին երկու տարվա ընթացքում: Տնտեսական անկումը կրկնակի ավելի կլինի, քան 2020-ի համաճարակի հետևանքով արձանագրվածը:

Ըստ «Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնտեսական զարգացումներ» զեկույցի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ECA) հարևան երկրները, հավանաբար, զգալի տնտեսական վնաս կկրեն Ռուսաստանի և Ուկրաինայի հետ նրանց ամուր առևտրային, ֆինանսական և միգրացիոն կապերի պատճառով: Ռուսաստանն էներգիայի և արդյունաբերական մետաղների հիմնական արտահանողն է, իսկ Ռուսաստանը և Ուկրաինան միասին ապահովում են ցորենի համաշխարհային արտահանման ավելի քան 25 տոկոսը:

Եվրոպան հատկապես կախված է ռուսական էներգետիկայից, որտեղ բնական գազի 47%-ը և նավթի 25%-ը ներկրվում է Ռուսաստանից: Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը և Թուրքիան իրենց ցորենի ավելի քան 75%-ը ներկրում են Ռուսաստանից և Ուկրաինայից, իսկ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ երկրներ ապավինում են Ռուսաստանից և Ուկրաինայից ցորենի ու այլ ապրանքների ներմուծմանը, ինչը կարող է հանգեցնել պարենային անապահովության:

Ըստ զեկույցի՝ Հայաստանն ամուր տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ․ 2018-2021 թվականներին Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտահանման 25%-ը և ներմուծման միջինը 30%-ը։ Ռուսաստանը Հայաստանի ամբողջ ցորենի և գազի ներմուծման աղբյուրն է։ 2021-ին Ռուսաստանից ստացված տրանսֆերտները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի 5%-ը, իսկ ռուս զբոսաշրջիկներին բաժին է ընկել բոլոր զբոսաշրջային ժամանումների 40%-ը:

Մատակարարման պակասը և էներգակիրների և պարենային ապրանքների բարձր գները կխթանեն գնաճը, որը կազդի տարածաշրջանի երկրների, ինչպես նաև մնացած աշխարհի վրա: Ավելին, չնայած Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում համաշխարհային արտահանման 3 տոկոսից պակասը, պատերազմը և պատժամիջոցները խաթարել են կապը՝ խափանելով առևտրային ուղիները և մեծացնելով բեռնափոխադրումների ու ապահովագրության ծախսերը:

Սա մեծացնում է գլոբալ արժեշղթաների վրա առկա լարվածությունը՝ ազդելով արդյունաբերության լայն շրջանակի վրա, ներառյալ՝ սննդամթերքը, ավտոմեքենաները, շինարարությունը, նավթաքիմիական և տրանսպորտային ոլորտը: Ապրանքների ավելի բարձր գների հետ մեկտեղ՝ համաշխարհային արժեշղթաների լրացուցիչ ծանրաբեռնվածությունն ավելի է խթանում գնաճային ճնշումները: Ռուսաստանը կարևոր արտահանման ուղղություն է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Բալթյան երկրների համար, որը կազմում է նրանց արտահանման ավելի քան 10 տոկոսը, իսկ Հայաստանի պարագայում՝ մոտ 25 տոկոսը, Բելառուսի դեպքում՝ ավելի քան 40 տոկոսը։

Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումները Կենտրոնական Ասիայի որոշ երկրներում, ինչպիսիք են Ղրղզստանը և Տաջիկստանը, կազմում են համախառն ներքին արդյունքի մոտ 30 տոկոսը: Ռուս և ուկրաինացի զբոսաշրջիկները կազմում են ժամանողների ավելի քան 10 տոկոսը ECA-ի տնտեսությունների մոտ կեսում, ինչպիսիք են Վրաստանը, Չեռնոգորիան և Թուրքիան:

Համաձայն զեկույցի՝ 2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսվում է 1,2% (նախապատերազմյան կանխատեսումներից շեղումը՝ -4,1%), 2023-ի համար՝ 4,6% (-1%) և 4,9%՝ 2024-ին (-0,9%)։ Համաշխարհային բանկի մասնագետները Հայաստանի համար կանխատեսում են աճի ավելի ցածր տեմպեր և մասնավոր դրամական փոխանցումների ծավալների նվազում, ինչը, հավանաբար, կդանդաղեցնի աղքատության կրճատումն ու կբարձրացնի խոցելիությունը։

Տաթև Ֆռանգյան