Պետք է օգտագործել բոլոր անմշակ հողատարածքները. ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 9-ին պարենային անվտանգության հարցերի վերաբերյալ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։
Երկրի ղեկավարը նշել է, որ հատկապես ստեղծված աշխարհաքաղաքական նոր պայմաններում պարենային ապահովման խնդիրը դարձել է բոլոր կառավարությունների արտահերթ քննարկման հարցերից մեկը, և Արցախն այս առումով բացառություն լինել չի կարող։ Եվ այդ նպատակով պետք է օգտագործել հանրապետության բոլոր տնտեսական ռեսուրսներն ու անմշակ հողատարածքներն անխտիր։
Խորհրդակցության ընթացքում Արցախի նախագահի կողմից պատասխանատու կառույցների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նոր ճանապարհների կառուցման գործընթացը շուտափույթ սկսելու և տնտեսական տարբեր ծրագրերի մեկնարկի ուղղությամբ ֆինանսական ու անվտանգային համապատասխան միջոցներ ապահովելու վերաբերյալ։