ՌԴ-ի հետ Մինսկի խմբում աշխատելուց հրաժարվելով՝ բանակցային գործընթացում բարդ իրավիճակ է ձևավորվում․ Արման Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը արտաքին և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ

-Պարո՛ն Մելիքյան, գիտենք՝ ՀՀ արտգործնախարարը Մոսկվայում է, արդեն հանդիպել է Լավրովի հետ, նաև համատեղ ասուլիս են ունեցել, և Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրաժարվել են Ռուսաստանի հետ համագործակցել այդ ձևաչափում: Այս հայտարարությունը, թերևս, զարմանալի չէր, բայց գուցե մի փոքր անսպասելի էր: Կխնդրեմ՝ Ձեր մեկնաբանությունը:

-Ամեն դեպքում՝ ես կարծում էի, որ Մինսկի խմբի ձևաչափով աշխատանքները շարունակելու վերաբերյալ որոշումը գուցե ընդունվեր մի փոքր ավելի ուշ՝ ապրիլի վերջին կամ մայիսին, բայց դատելով նրանից, որ ընդհանուր գործընթացներն արագ են զարգանում, այդ համատեքստում, թերևս, չենք կարող անակնկալ համարել այն, որ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներn այլևս չեն ուզում համագործակցել ռուս համանախագահի հետ. Ֆրանսիան և ԱՄՆ-ը հաժարվում են Արցախի հարցով համագործակցել Ռուսաստանի հետ: Սա, իհարկե, բանակցային գործընթացում նոր իրավիճակ է ձևավորում, ընդ որում՝ բավական բարդ իրավիճակ, այն առումով, որ հակամարտության կողմերը պետք է իրենց համար համապատասխան հարթակ ընտրեն, եթե այդպիսի հարթակ ձևավորող լինի: Դատելով նրանից, թե ինչ տեղի ունեցավ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցի արդյունքում, կարող ենք եզ8ակացնել, որ Արևմուտքը նախընտրում է զբաղվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմամբ, ընդ որում՝ դրոշակակիրն այս դեպքում ԵՄ-ն է: Բայց ԵՄ-ն չունի ո՛չ սեփական արտաքին քաղաքական օրակարգ, ո՛չ սեփական ռազմական օրակարգ՝ ԱՄՆ-ից, ՆԱՏՕ-ից առանձին, և այդ տեսանկյունից չեմ կարող ասել, թե ԵՄ կառույցները գործնականում ինչպես կարող են աջակցել հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացին, այն պայմաններում, երբ Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայված, և ռուսական ռազմական, քաղաքական ու տնտեսական ազդեցությունն Ադրբեջանի ու Հայաստանի նկատմամբ հսկայական է: Եվ եթե Արևմուտքը, հանձինս ԵՄ-ի, իսկապես ունակ կլինի աջակցություն ցուցաբերել խաղաղ գործընթացին, ապա չեմ պատկերացում, թե ինչպես կարող է շրջանցել Ռուսաստանի ներկայությունն այստեղ:

–Նոր հարթակը, ինչի մասին նաև Դուք նշեցիք, հնարավո՞ր է, որ ԵՄ անդամ առանձին երկրների ներգրավմամբ ձևավորվի, ինչպես, օրինակ, Մինսկի խմբի պարագայում ԵՄ անդամ Ֆրանսիան էր ներգրավված:

-Նախ՝ ես ընդգծեցի, որ սա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարթակ ստեղծելու հայտ է, Արցախի խնդիրը, ըստ էության, քաղաքական տեսանկյունից ներառված չի եղել այդ բանակցություններում և ԵՄ-ի կողմից չի դիտարկվել: ԵՄ-ն, ըստ էության, սահմանափակվել է հումանիտար խնդիրների անորոշ արծարծմամբ, ինչը Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման հետ առնչություն կարող է և չունենալ։ Ուստի, մենք պետք է հստակ տարանջատենք արցախյան հիմնախնդիրն այն գործընթացից, որը հիմա, կարծես, ուզում են քաջալերել Բրյուսելից՝ Երևան-Բաքու ձևաչափով: Ինչպե՞ս դա կանդրադառնա արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա, Արցախի ապագա կարգավիճակի վրա, որը պետք է ճանաչվի արցախահայության կամարտահայտման միջոցով, այս պահին դժվար է ասել:

Հարցազույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան