Խաղաղության պայմանագրի շուրջ պետք է զգույշ լինել․ ՀՀ-ն ու Ադրբեջանը պատերազմի մեջ չեն եղել․ քաղաքագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

«Պայմանավորվածություն կա մինչև ապրիլի վերջ ստեղծել դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողով, սակայն վստահ չեմ, որ դա կիրականանա»,- այս մասին «Առանց Արցախի և ԵԱՀԿ Մինսկի խմբի. ի՞նչ են կանխորոշում բրյուսելյան բանակցությունները» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:

«Եթե հիշում եք՝ 2021թ. նոյեմբերի 26-ին Մոսկվայում կայացած հանդիպումից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ մինչև դեկտեմբերի վերջ պետք է ֆիքսվեն դելիմիտացիայի մեխանիզմները: Այդ վերջնաժամկետից 3 ամիս անցել է, և ոչ մի մեխանիզմ ֆիքսված չէ: Եվ ես չեմ զարմանա, եթե մինչև ապրիլի վերջ այդ երկկողմ հանձնաժողովը չձևավորվի»,- նշեց քաղաքագետը:

Պողոսյանը, խոսելով խաղաղության համաձայնագրի մասին, նշեց, որ պետք է զգույշ լինել, քանի որ այդպիսի համաձայնագրեր կնքվում են այն պետությունների միջև, որոնք ֆորմալ առումով գտվել են միմյանց դեմ պատերազմի մեջ, մինչդեռ Ադրբեջանը և Հայաստանը երբևէ միմյանց պատերազմ չեն հայտարարել: Եթե ՀՀ-ն հայտարարում է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ կնքել խաղաղության համաձայնագիր, նշանակում է, որ մենք ընդունում ենք, որ Հայաստանը եղել է Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ: Իսկ այդ դեպքում, 1988թ. սկսած՝ արցախյան կոնցեպտը, որ դա ինքնորոշման խնդիր է և ոչ տարածքային վեճ Հայաստանի և Արբեջանի միջև, կարող է փլուզվել:

Դժվար է պատկերացել, թե այս բանակցությունների արդյունքում կստորագրվի խաղաղության համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, որտեղ կֆիքսվի, որ Արցախի Հանրապետությունը, թեկուզ 3 հազար քառ. կմ սահմաներով, անկախ պետություն է. սա չի կարող լինել:

ՀՀ իշխանությունը պետք է նաև միջազգային իրավունքի տեսակետից դիտարկի՝ արդյո՞ք ճիշտ է խոսել ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասին:

Այն, որ սահմաների դեմարկացիա, դելիմիտացիա պետք է լինի, դա որևէ մեկը կասկածի տակ չի դնում, սակայն չկա պարտադրանք, որ կնքվի խաղաղության համաձայնագիր»,- նշեց Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: