Գյումրիում պայքար է սկսվել բացօթյա առևտրի դեմ․ առևտրականներին առաջարկվում է այլընտրանքային շուկա

Լուրեր

31.01.2026 | 23:36
Եվրո-2026․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթը
31.01.2026 | 20:55
Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում
31.01.2026 | 20:39
7 հոգևորականի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
31.01.2026 | 20:32
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել
31.01.2026 | 20:00
Քիթ՝ չշնչելու համար․ Ալինայի 3 վիրահատության պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 19:27
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
31.01.2026 | 19:00
Ֆիրդուսից հանեցին մարդկանց, որ հարուստներ ապրեն, նույնը լինելու է Կոնդում և Նորագյուղում. Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 18:41
Իրանի մի քանի քաղաքներում պայթյուններ են տեղի ունեցել
31.01.2026 | 18:10
Մասշտաբային հոսանքազրկում Ուկրաինայում. մետրոն չի աշխատում, ջրամատակարարում չկա
31.01.2026 | 17:51
Ձյուն և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին
31.01.2026 | 17:30
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
31.01.2026 | 17:09
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 16-ամյա աղջիկը
31.01.2026 | 16:53
Team-ը պատրաստ է շարունակել վճարահաշվարկային ընկերությունների հետ համագործակցությունը փոխշահավետ և արդար շուկայական պայմանների դեպքում
31.01.2026 | 16:39
Հրազդան քաղաքում 4 մեքենա է բախվել
31.01.2026 | 16:22
Արման Ծառուկյանը խոշոր գրազ է եկել հայտնի բլոգերի հետ
Բոլորը

Գյումրու քաղաքապետարանը  մտադիր է  արգելել բացօթյա առևտուրը, այդ նպատակով քաղաքի կենտրոնական շուկայի առևտրականներին առաջարկում է այլընտրանքային տարբերակ․ այսպես ասած՝ Միկրոշուկայի տարածքը։ Միկրոշուկան թեև ունի սեփականատեր, սակայն Գյումրու քաղաքային իշխանությունները բանակցել են նրա հետ ու այնտեղ համատեղ ստեղծել այլընտրանքային շուկա՝ միաոճ,  գեղեցիկ տաղավարներով։ Երեք ամիս է՝ այս ուղղությամբ աշխատանքեր են տարվում։

Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը։ Նա բացօթյա շուկայում առևտուր անելու արգելքը բացատրեց Գյումրու՝ զբոսաշրջային քաղաք դառնալու հեռանկարով։

«Ինչո՞ւ է  շուկայի հետ կապված որոշում կայացվել,որովհետև փոխվել  է քաղաքի տեսլականը․ Գյումրիում սկսվել է տուրիստական բում։

Գյումրին տուրիստական քաղաք է դառնում ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար։ Այս պարագայում մոտեցումներն էլ են փոխվում։

Մեր առջև խնդիր է դրված շուկայի տարածքը մաքրել, ապօրինություններից վերացնել , և սա միայն քաղաքապետարանի գործառույթը չէ։ Այս գործընթացի մեջ ներառված են նաև սննդի անվտանգության տեսչությունն ու ոստիկանությունը։

Ինչքան էլ մենք մտածենք սոցիալական խնդիրների մասին, ունենք  քաղաքի տեսլական։ Շատ ենք կարևորում սոցիալական խնդիրները, դրա համար առևտուր անողներին չենք ասում՝ չի կարելի առևտուր անել այդ տարածքում և վերջ, այլ տարբերակ ենք առաջարկում։

50, 100 քաղաքացու սոցիալական խնդիրը կլուծենք այլընտրանքային տարբերակով, բայց այս պարագայում իրենց կապրի՞զն է կարևոր, թե՞ պատմամշակութային, սպորտային, զբոսաշրջային քաղաքի զարգացումն ու տեսլականը, որն ունի 150 հազար բնակիչ»,-ասում է Դավիթ Առուշանյանը։

Նրա տեղեկացմամբ, այլընտրանքային շուկայի սեփականատիրոջը խնդրել են առնվազն մի ամիս տաղավարներն անվճար տեղադրել, իսկ  մեկ տարվա ընթացքում վարձակալության արժեքը չավելացնել։

Փոխքաղաքապետի ասելով, անընդունելի է պանիրը ցելոֆանի մեջ  գետնին դնելը կամ   պլաստիկե շշի մեջ լցրած  կաթն  արևի տակ վաճառելը։

Նրա համոզմամբ, երբ գյումրեցին ունենա գեղեցիկ շուկա, այն կդառնա նաև զբոսաշրջային պահանջված ուղղություններից մեկը քաղաքում, ինչպես Եվոպայի զբոսաշրջային քաղաքներում է։

Դավիթ Առուշանյանի ասելով,  առևտրով զբաղվող անձինք առանձնապես  չեն տուժի այլ շուկա տեղափոխվելով, քանի որ նրանցից շատերը կենտրոնական շուկայում ևս օրական վճարումներ են կատարում այն խանութի սեփականատիրոջը, որի տարածքում առևտուր են իրականացնում։ Նոր շուկայում  մեկ մետր տաղավար վարձակալելը կարժենա 300 դրամ։

Վաղը Գյումրու քաղաքապետարանի դահլիճում  խնդրի վերաբերյալ հանրային բաց լսում ու քննարկում է տեղի ունենալու։

Արմիկ Մովսիսյան