Բրյուսելում դրական արդյունքներ գրանցվեցին ՀՀ-ի համար՝ արևմտյան ներկայություն ռուս-թուրքական ձևաչափի փոխարեն․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի հետ

-Խոսենք բրյուսելյան հանդիպումից. ի՞նչ ադյունքներ գրանցվեցին, ի՞նչ է հնարավոր առաջիկայում: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանի, Ալիևի և Միշելի հանդիպումը տևել է շուրջ հինգ ժամ: Շառլ Միշելն իր հայտարարության մեջ նշել է, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը ցանկություն են հայտնել արագորեն շարժվել դեպի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Հետաքրքիր է՝ ի՞նչ ժամկետներում է հնարավոր բանակցությունների սկսումը և առավել ևս արդյունքների ապահովումը:

-Որոշ հարցերի վերաբերյալ ժամկետներ արդեն իսկ նշված էին, մասնավորապես, դեմարկացիայի հարցերով հանձնաժողովը մինչև ապրիլի վերջ պետք է աշխատանքները սկսի, կարծում եմ՝ մոտավորապես նույն ժամկետներն է սահմանված նաև ԱԳ նախարարներին տրված հանձնարարականների վերաբերյալ, այսինքն, որ պետք է սկսեն խաղաղութան պայմանագրի շուրջ քննարկումները: Պետք է արձանագրել, որ այս հանդիպումն ավելի քան դրական արդյունքներ գրանցեց մեզ համար. առաջին հերթին՝ ձևավորվեց իրական այլընտրանք եռակողմ, իրականում՝ քառակողմ ձևաչափին՝ Հայաստան, Ռուսաստան-Ադրբեջան (Թուրքիա) ձևաչափին:

-Իսկ ի՞նչ ձևաչափ է ձևավորվել:

-Սա, ըստ էության, Հայաստան-Ադրբեջան-ԵՄ-ԱՄՆ ձևաչափ է: Ինչու եմ ասում նաև Միացյալ Նահանգներ, որովհետև եթե ուշադրություն դարձնեք, Փաշինյանը նախօրեին Բրյուսել մեկնելուց առաջ Բլինքենի հետ զրույց ունեցավ, որտեղ անդրադարձ է եղել արցախյան հիմնահարցին, տարածաշրջանային խաղաղությանը և այլն, այսինքն՝ Միացյալ Նահանգները ներկա են այս գործընթացին, պարզապես, այսպես ասած, առաջանցիկ դերը վստահվել է եվրոպացի գործընկերներին։ Երկրորդ՝ եվրոպացիների ներգրավվածությունը դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցում հույս է ներշնչում, որ այդ գործընթացը տեղի կունենա ոչ թե քաղաքական հիմքերի վրա, այլ իրավական, որովհետև եթե միայն ռուսական ներգրավվածություն լիներ, չէր կարող իրավական հիմքերի մասին խոսք լինել, բացառապես քաղաքական հաշվարկով կիրականացվեր դեմարկացիա և դելիմիտացիա: Այսինքն՝ ռուսական միջնորդությունը, եթե պետք լիներ կողմերից մեկին սիրաշահել, հօգուտ նրա ինչ-որ որոշում կկայացներ, իսկ եվրոպացի, արևմտյան փորձագետների ներգրավվածությունն այս հարցը տեղափոխում է իրավական բազա: Չեմ ասի, թե բոլոր հատվածներում կունենանք հօգուտ մեզ իրավիճակի լուծում, համենայնդեպս, խաղը կլինի հասկանալի և կանխատեսելի կանոններով:

-Եվ բնակչության իրավունքները հաշվի կառնվեն:

-Այո՛, և բնակչության իրավունքները հաշվի կառնվեն, մարդու իրավունքները հաշվի կառնվեն և այլն:

-Կա տեսակետ, որ առանց Ռուսաստանի անհնար է, որ Հայաստանը և Ադրբեջանը հասնեն որևէ համաձայնության։

-Մարդիկ, ովքեր այդ պնդումն են անում, շեշտադրումը սխալ են անում. Ռուսաստանի հետ է անհնար Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորում, Ռուսաստանը երբևիցե թույլ չի տալու, որ արցախյան հակամատությունը լուծվի, թույլ չի տալու, որ կարգավորվեն ինչպես Հայաստան-Ադրբեջան, այնպես էլ Հայաստան-Թուրքիա հարաբերություները: Եվ սա ՌԴ-ի քաղաքականությունն է ամբողջ հետխորհրդային տարածաշրջանում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան