ՌԴ խոշոր նավթային ընկերություններ աշխատանքի դադարեցման վտանգի տակ են

Լուրեր

12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
Բոլորը

Արևմտյան պատժամիջոցների ֆոնին խոշոր նավթային ընկերությունները, որոնք լուրջ խնդիրներ ունեն վառելիքի մատակարարումների հետ, կարող են բախվել ոչ միայն արդյունահանման նվազմանը, այլև նավթավերամշակման գործարանների աշխատանքի դադարեցմանը։ Ռուսաստանի երկրորդ նավթավերամշակող ընկերությունը՝ «LUKOIL»-ը, նման հետևանքներ է կանխատեսում մազութի պահեստավորման հնարավորությունների բացակայության պատճառով, գրում է «Կոմերսանտը»։

Սրանից խուսափելու համար ընկերությունը ցանկանում է մազութի ավելցուկը վերաուղղորդել ջերմաէլեկտրակայաններ և առաջարկում է ժամանակավորապես չեղարկել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության համար բարձր տուգանքները: Նույն բացառությունները անհրաժեշտ է կիրառել նաև նավթային գազի այրման համար, որի ծավալներն, ըստ «LUKOIL»-ի, կարող են աճել՝ դրանից ստացված հեղուկ նավթային գազերի (LPG) արտասահմանում վաճառելու ժամանակավոր անհնարինության պատճառով։

Նավթային ընկերությունը Ռուսաստանում ունի չորս նավթավերամշակման գործարան և Ռուսաստանի Դաշնությունում երկրորդ խոշորագույն նավթավերամշակող ընկերությունն է «Ռոսնեֆտից» հետո, 2021 թվականին այն վերամշակել է մոտ 43 միլիոն տոննա նավթ։