Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն․ շնորհավորանքներ՝ սպասումների ու անորոշության ակնարկներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
Բոլորը

ԱՄՆ 47-րդ նախագահը կլինի Դոնալդ Թրամփը․ թեև ընտրությունների պաշտոնական վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն, այնուամենայնիվ, ընտրատեղամասերի փակվելուց մի քանի ժամ անց Թրամփը հայտարարեց «քաղաքական հաղթանակի» մասին և իրեն անվանեց Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ։

«Մենք պատմություն կերտեցինք»,- հայտարարել է նա Ֆլորիդայի Վեսթ Փալմ Բիչում աջակիցների առջև ելույթի ժամանակ: Նրա խոսքով՝ հանրապետականները տարել են այնպիսի հաղթանակ, ինչպիսին «երկրում չի եղել երբևէ»։

Այս հայտարարությունից շատ չանցած աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արդեն շնորհավորել են Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

«Լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման պարագայում, որի վերաբերյալ ՀՀ Կառավարության առաջարկներն ամբողջացած են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում»,- մասնավորապես, ասված է Փաշինյանի ուղերձում:

Ալիևը նույնպես շնորհավորական ուղերձ է հղել՝ հայտարարելով, թե Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։

Եվրոպացի առաջնորդներից Թրամփին շնորհավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։

«ԵՄ-ն և ԱՄՆ-ն ավելին են, քան պարզապես դաշնակիցներ, որոնք միավորում են 800 միլիոն քաղաքացիներին»,- ասել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն էլ նշել է, որ ԵՄ-ն ակնկալում է շարունակել «կառուցողական համագործակցությունը» Միացյալ Նահանգների հետ։

Թրամփին շնորհավորել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ բարձր  գնահատելով Թրամփի հավատարմությունը համաշխարհային հարցերի վերաբերյալ «խաղաղություն ուժի միջոցով» մոտեցմանը:

«Հենց այս սկզբունքն է, որ իսկապես կարող է մոտեցնել արդար խաղաղությունն Ուկրաինայում։ Հուսով եմ, որ միասին մենք այն կյանքի կկոչենք»,- ասել է նա։

Դոնալդ Թրամփը բազմիցս կասկածի տակ է դրել Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության նման ծավալների նպատակահարմարությունը՝ ասելով, որ Եվրոպան պետք է ստանձնի Կիևին աջակցության մեծ մասը: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ եթե հաղթի ընտրություններում, որքան հնարավոր է՝ շուտ կդադարեցնի պատերազմը։ Թեև նա կոնկրետ քայլեր չի նկարագրել, Կիևում վախենում են, որ պատերազմը կարող է դադարեցվել Ռուսաստանի պայմաններով։

Բացի այդ, Թրամփը շնորհավորանքներ է ստացել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեից։ Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել հանրապետական Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ։

Մինչ Թրամփը YMCA-ի երգի ներքո պարում է «հաղթական պարը», իսկ նրա կողմնակիցները տոնում են նախագահական ընտրություններում հաղթանակը, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսի թիմից հայտարարել են, որ նա այսօր, ինչպես ավելի վաղ եղել է նախատեսված, Հովարդի համալսարանում միջոցառմանը չի դիմի իր կողմնակիցներին, սպասվում է, որ Հարիսը հայտարարությամբ հանդես կգա վաղը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան