ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը

Լուրեր

15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
15.07.2026 | 20:30
«Մուլտի վելնես»-ը կփոխանցվի Երևանի քաղաքապետարանի՞ն․ ինչ է սպասվում Ծառուկյանի ևս մեկ բիզնեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրարկման վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության` 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր օրենսգրքերի կիրարկումն ապահովելու նպատակով ձևավորված աշխատանքային խմբի գործունեության ուղղություններն ու հիշյալ գործընթացի պատշաճ իրականացմանը միտված որոշ հրատապ հարցեր:

ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ընդունմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում նյութատեխնիկական միջոցների ձեռքբերման, հաստիքների ավելացման, նոր իրավակարգավորումների վերաբերյալ անձնակազմի իրազեկվածության ուղղությամբ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները զեկուցել են իրենց կողմից համակարգվող ոլորտներում արդեն իսկ կատարված աշխատանքների ընթացքը և անդրադարձել առաջիկայի հիմնական անելիքներին:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանը կարևորել է վերոհիշյալ նոր օրենսգրքերի կիրարկումն ապահովելու նպատակով Քննչական կոմիտեում մեկնարկած նախապատրաստական աշխատանքների համակողմանի և արդյունավետ իրականացումը՝ փաստելով ձևավորված խմբի գործունեության անհրաժեշտությունը:

Ա.Քյարամյանն իր խոսքում ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է վերլուծել ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի իրավակարգավորումները և ներկայացնել ակնկալվող աշխատանքային ծանրաբեռնվածության աճի կամ նվազման կանխատեսումների վերաբերյալ տեղեկատվություն՝ այդ ամենին զուգահեռ առաջարկություններ ներկայացնելով այն նորմերի վերաբերյալ, որոնք  իրավակիրառ պրակտիկայում կարող են առաջացնել  բարդություններ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային խմբի անդամներին հանձնարարել է վերոնշյալ նոր օրենսգրքերի կիրարկումն ապահովելու նպատակով մշակել նոր իրավակարգավորումների իրազեկման և վերապատրաստման համար գործունեության ուղղություններ, ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ մշակել քննիչի կողմից կազմվող վարութային գործողությունների արձանագրությունների և կայացվող որոշումների ձևանմուշներ, ինչպես նաև ուսումնասիրել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի իրավակարգավորումները և դրանց վերաբերյալ պարզաբանող իրազեկումներ ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներին:

Աշխատանքային խորհրդակցության շրջանակներում որոշում է կայացվել ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի նորմերի կիրառման ընթացքում ծագած, հրատապ լուծում պահանջող իրավական խնդիրներին արագ արձագանքելու նպատակով ձևավորել օպերատիվ շտաբ և մշակել վերջինիս գործունեության ուղղությունները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կազմակերպական բնույթի այլ հարցեր ևս, այդ թվում նոր օրենսգրքերի դրույթներով պայմանավորված ակնկալվող հաստիքների քանակի ավելացման վերաբերյալ: