«Սասնա Ծռեր»-ի գործը Վճռաբեկ դատարանը վերադարձրել է

Լուրեր

16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
Բոլորը

Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել հետ ուղարկել «Սասնա Ծռեր»-ի 10 անդամի մասով ուղարկված բողոքները՝ պատճառաբանելով, թե կցված չեն բողոքի պատճենը դատավարության բոլոր մասնակիցներին՝ տուժողներին, տուժողների իրավահաջորդներին, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներին, ամբաստանյալներին և պաշտպաններին ուղարկված լինելը հավաստող փաստաթղթերը։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ որոշման՝ վճռաբեկ բողոքներով պահպանված չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջները, ուստի դրանք ենթակա են վերադարձման: Այս հիմքով դատարանը վերադարձրել է Վարուժան Ավետիսյանի, Սեդրակ Նազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եզիազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի և Արայիկ Եզնիկի Խանդոյանի իրավահաջորդ Անուշ Հայրապետյանի ներկայացուցչի ներկայացրած վճռաբեկ բողոքը։ Պաշտպանական կողմը 10 օր ժամանակ ունի բողոքների սխալները շտկելու և դրանք կրկին ներկայացնելու համար։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա փետրվարի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, վճռել էր «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Պավել Մանուկյանին և Սեդրակ Նազարյանին դատապարտել 10, Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Գագիկ Եղիազարյանին, Արմեն Բիլյանին և Արեգ Կյուրեղյանին 9 տարի 6-ական ամսվա, իսկ Էդվարդ Գրիգորյանին՝ 8 տարի 6 ամսվա ազատազրկման։ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր մահվան հիմքով։ Իսկ Սմբատ Բարսեղյանը դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով երկու ոստիկանի սպանության համար։ Մեղադրողը միջնորդել էր երկու ոստիկանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանին դատապարտել ցմահ, իսկ Արմեն Բիլյանին 21 տարվա ազատազրկման։

Վերաքննիչ դատարանը նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին մասնակի բավարարել էր մեղադրող կողմի բողոքը և Արմեն Բիլյանին դատապարտել 25 տարվա ազատազրկման։

Ռոզա Վարդանյան