Չհրկիզվող պահարան, ոսկյա զարդեր ու փող էին գողացել. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 8-ին մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցի մի տնից գողություն էին արել: Օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստանալով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մեկնել էին դեպքի վայր: Պարզվել էր՝ ժամը 18.30-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին հյուրասենյակի պատուհանը, գողացել չհրկիզվող պահարան, ոսկյա զարդեր ու փող․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում հարուցվեց քրեական գործ:

Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության, դատախազության ու քննչական բաժնի ծառայողները:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ բնակարանային գողությունն արել է Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի 40-ամյա մի բնակիչ՝ Երևանում բնակվող 25-ամյա երիտասարդի հետ:

Մարտի 30-ին նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվեցին նախաքննական մարմնին ու ձերբակալվեցին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`