Lexus-ի 43-ամյա վարորդը ձերբակալվել է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով

Լուրեր

08.02.2026 | 16:40
Ռուսաստանը գիշերը ավելի քան 100 դրոնով հարձակվել է Ուկրաինայի վրա. DW
08.02.2026 | 15:29
Իտալիայի իշխանությունները հաղորդել են Օլիմպիական խաղերի առաջին օրը երկաթուղային դիվերսիաների մասին
08.02.2026 | 14:46
Վթարային ջրանջատում Արմավիրում
08.02.2026 | 14:20
Շարունակում է լայն տարածում ստանալ այն միֆը, որ «ՊՆ Նոկիա» հեռախոսը ամենաանվտանգն է․ Սամվել Մարտիրոսյան
08.02.2026 | 13:31
Սպասվում են տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
08.02.2026 | 13:02
Այս պայմաններում էին այսօր ՀԷՑ-ի մասնագետները վերացնում վթարային անջատումը․ Ռոմանոս Պետրոսյան
08.02.2026 | 12:10
Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումների փոփոխություն կամ արգելքի նախաձեռնություն չի նախատեսվում․ նախարարությունից հերքում են
08.02.2026 | 11:42
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.02.2026 | 11:25
Դիլիջանում էլեկտրական շչակ է գործարկվելու
08.02.2026 | 10:49
Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան
08.02.2026 | 10:12
Վարդենյաց լեռնանցքում բուք է
08.02.2026 | 00:58
Զանգվածային բախում՝ «Նոա» – «Աստանա» խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.02.2026 | 00:44
Իսպանիան՝ ֆուտզալի Եվրոպայի չեմպիոն
07.02.2026 | 22:24
Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետին ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները
07.02.2026 | 21:00
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանքը) 2-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նախօրեին ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցը 2022 թ. ապրիլի 3-ին զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով, նույն օրը՝ ժամը 19:50-ին, ոստիկանության բաժին բերման ենթարկելու համար կանգնեցրել են Lexus մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանության աշխատակիցներից մեկը մոտեցել է նշված ավտոմեքենային և ներկայացել, որից հետո վարորդը վերջինիս հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ՝ ցուցաբերելով անվայել պահվածք:

Այնուհետև նշված ոստիկանի կողմից վարորդին՝ ոստիկանության ավտոմեքենան նստեցնելու ժամանակ, վերջինս շարունակել է հայհոյանքներ հնչեցնել նրա և ոստիկանության մյուս աշխատակիցների հասցեին, դիմադրել, քաշքշել, հրել է ոստիկաններին, այդ ընթացքում հարվածներ հասցրել նրանցից մեկի պարանոցին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանության չորս աշխատակիցներ տուժող են ճանաչվել, առգրավվել են վերջիններիս հագուստները: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

2022 թ. ապրիլի 3-ին՝ ժամը 22:30-ին, 43-ամյա վարորդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: