Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք
Ապրիլի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 7 նոր դեպք: Իրականացվել է 2048 թեստավորում, առողջացել է 18 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 581 դեպք, որոնցից 410 124 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2162 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հետևանքով մահվան 8617 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 983 263 թեստավորում։