Վրաստանը տնտեսական պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ. Ղարիբաշվիլի
Քաղաքականություն
03.04.2022 | 18:00Վրաստանի ղեկավարությունը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ չի սահմանի Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով, քանի որ գործում է ազգային շահերից ելնելով, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդամբ`ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով ՝ ոչ ոք չի կարող համոզել նրան փոխել դիրքորոշումն այդ հարցում։
Ավելի վաղ վարչապետն արդեն հայտնել էր, որ Վրաստանը չի միանա Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին:
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը մասնակցում է Ուկրաինայում պատերազմի պատճառով Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին։