Վրաստանը մասնակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին․ Զուրաբիշվիլի

Լուրեր

21.08.2026 | 10:46
Պապիկյանը ստուգայցերով բանակային դիրքերում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 10:39
Էլեկտրամոբիլների համար մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 քվոտա է հատկացվել
21.08.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 21-ի դրությամբ
21.08.2026 | 10:12
Ալավերդու մարզադաշտի և ճոպանուղու տարածքների վերադարձի հարցը դատարանում է․ Դատախազություն
21.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.08.2026 | 09:45
Օգոստոսի 24-ին Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կհասնի +40°C-ի
21.08.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
Բոլորը

Վրաստանը մասնակցում է Ուկրաինայում պատերազմի պատճառով Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, գրում է Նովոստի Գրուզիան։

«Մենք մասնակցում ենք բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին, և դա ինչ-որ բան է նշանակում Վրաստանի ֆինանսական հատվածի համար։ Եվ մենք, միևնույն ժամանակ, մասնակցում ենք բոլոր այն բանաձևերին, որոնք ընդունվել են Ուկրաինային աջակցելու համար»,- Զուրաբիշվիլիի խոսքերն է մեջբերում լրատվական գործակալությունը։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ պատժամիջոցների հարցում Վրաստանի նախագահի և կառավարության դիրքորոշումների լուրջ տարբերությունների մասին խոսակցությունները չափազանցություն են։

«Տարբերությունը կարող է լինել այն բառապաշարի մեջ, որն օգտագործում է կառավարությունը»,- պարզաբանել է նա:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը չի միանա հակառուսական պատժամիջոցներին, քանի որ դա հակասում է երկրի ազգային շահերին և այդ քայլը չի կարող կանգնեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում։ Սակայն իրականում, լինելով համաշխարհային ֆինանսական համակարգի մաս, Վրաստանը ստիպված էր մի շարք սահմանափակումներ մտցնել բանկային և ֆինանսական ոլորտում։

Տաթև Ֆռանգյան