Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարի վնասված հատվածի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են
Հասարակություն
03.04.2022 | 11:40Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասված Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարի հատվածի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են ապրիլի 3-ին։
Ինչպես տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն, իրականացվում են գազաթողարկման աշխատանքներ։