Վերջին մեկ տարում Արցախում համերգներ չեն լինում. մոռացել ենք մեր հայրենակիցներին. Տիգրան Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Բոլորը

«Մեր հասարակության մոտ վտանգի զգացողության իսպառ բացակայություն եմ նկատում: Մենք շարունակում ենք ուրախանալ, քեֆեր անել, իսկ մեր հայրենակիցներն Արցախում այդ պահին կարող են առանց գազի և լույսի լինել: Կարեկցելու կարողությունն ենք կորցրել:

Նախորդ տարի մշակույթի նախարարությունը մեր երգչախմբին ֆինանսավորեց` Արցախ գնալու, այնտեղ ելույթ ունենալու համար, այս տարի` ոչ: Նախորդ տարվանից մինչև հիմա մեր գնալուց հետո Արցախ մշակութային որևէ խումբ չի գնացել. մենք մոռացել ենք մեր հայրենակիցներին»,-Factor TV-ի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնում դիրիժոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:

Նա խոսում է նաև հայաստանյան ներքին քաղաքական կյանքի մասին` խոստովանելով, որ խորհրդարանի գերծենությանն այլևս չի հետևում. «Էլ ի՞նչ նայես, երբ տեսնում ես, որ կենսագրություն, անցյալ չունեցող, պատմություն չունեցող մեկը, ով իր կյանքում ոչինչ չի արել, եկել դարձել է պատգամավոր: Իրենք պատգամավորներ չեն, քվեարկողներ են: Ինձ մոտ տպավորություն է, որ նրանք, ովքեր չեն կարող մի բան ստեղծել, արարել, օգուտ բերել, դառնում են պատգամավոր»:

Դիրիժորն անդրադառնում է նաև արտաքին քաղաքական հարցերի`օրինակ` ընդդիմության տեսակետին, թե ավելի լավ է` Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծել, քան Թուրքիայի, ինչպես նաև խոսում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին. «Պարզ է` պետք է բոլորի հետ դիվանագիտական հարաբերություններ պահենք, բայց դու պիտի միայն ուժեղ դիրքերից Թուրքային ասես` արի խաղաղ ապրենք: Իսկ Ռուսաստանը` որպես կայսրություն, փլուզվում է, իր մայրամուտին է. մտնել խորտակվող նավ` ինքնասպանություն է, երբեք ճիշտ չէ»,-տեսակետ է հայտնում Տիգրան Հեքեքյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան