Թուրքիան կարող է դառնալ նոր հարթակ  ռուս օլիգարխների համար, բայց դա Անկարայի համար ռիսկային ռազմավարություն է․ CNBC

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Ռուս օլիգարխների հարստությունը նոր տուն է փնտրում, և Թուրքիան իրեն արագորեն երաշխավորել է, որպես ցանկալի  հյուընկալող, գրում է CNBC-ն։  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը CNBC-ին ասել է, որ  ողջունում է պատժամիջոցների ենթարկված ռուս օլիգարխների մուտքը երկիր՝ որպես զբոսաշրջիկների և ներդրողների, քանի դեռ նրանց բիզնես գործարքները համապատասխանում են միջազգային իրավունքին: Սա  հետևել էր նախագահ  Էրդողանի նմանատիպ հայտարարությանը։

Մեկնաբանությունները ենթադրություններ են առաջացրել, որ Թուրքիան՝ ԵՄ անդամ չլինելով, բայց լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, կարող է ակտիվորեն խրախուսել ներդրումները սև ցուցակում հայտնված միլիարդատերերի կողմից, քանի որ փորձում է  զարգացնել ճգնաժամի մեջ գտնվող իր տնտեսությունը: Ըստ Reuters-ի՝  հարուստ ռուսներն ակտիվորեն ներդրումներ են փնտրում այնտեղ, սակայն ցանկացած հեռանկարային ձեռքբերում կարող է անհեռատես լինել մի երկրի համար, որը կազմակերպում է նուրբ բալանսավորող գործողություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

«Ռուսական փողեր ներգրավելը կարող է երկարաժամկետ վնաս հասցնել Թուրքիային», – CNBC-ին ասել է Թուրքիայում Ատլանտյան խորհրդի ավագ տնօրեն և Անկարայում ԱՄՆ դեսպանատան նախկին տնտեսագետ Դեֆնե Արսլանը:

Լրատվամիջոցը գրում է, որ Թուրքիան խստորեն քննադատում է Մոսկվայի ներխուժումը, սակայն չի կիրառում այնպիսի պատժամիջոցներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և  մյուսների կողմից սահմանված պատժամիջոցները: Փոխարենը փորձում էլինել չեզոք միջնորդ։

Արևմտյան դաշնակիցները չեն ճնշել Թուրքիային՝ միանալու պատժամիջոցներին, ոչ էլ հավանաբար կպատժեն նրան դա չանելու համար: Սա Թուրքիային դարձրել է լեգիտիմ ֆորպոստ պատժամիջոցների ենթարկված ռուսներին պատկանող ակտիվների համար:  Օտարերկրյա ներդրումների և  ակտիվների ներհոսքը կարող է բարենպաստ լինել թուրքական տնտեսության համար, որն անցած սեպտեմբերին ընկավ ճգնաժամային ռեժիմի մեջ։   

Էմմա Չոբանյան