Ճապոնիան Հարավային Կուրիլները կանվանի «Ռուսաստանի կողմից օկուպացված պատմական հողեր»

Լուրեր

16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
Բոլորը

Տոկիոն Հարավային Կուրիլյան կղզիները պաշտոնապես կանվանի որպես «անօրինական օկուպացիայի տակ գտնվող Ճապոնիայի պատմական հողեր»։ Նման ձևակերպում կա «Դիվանագիտության կապույտ գրքի»՝ երկրի արտաքին քաղաքականության կառավարության տեղեկատուի նոր համարի նախագծում, հայտնում է VOA-ն։

Ճապոնիան հավակնում է Կուրիլյան շղթայի հարավային չորս կղզիներին՝ Իտուրուպին, Շիկոտանին, Կունաշիրին և Խաբոմային, սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից, երբ դրանք միացվեցին Խորհրդային Միությանը և ճապոնացիները դուրս բերվեցին այդ վայրերից: 1956 թվականին Մոսկվան և Տոկիոն հռչակագիր ստորագրեցին ռազմական գործողությունների ավարտի մասին, սակայն խաղաղության պայմանագիր այդպես էլ չկնքվեց։

Մինչև 2003 թվականը ճապոնական դիվանագիտությունը պաշտոնապես կղզիներն անվանում էր «ապօրինի օկուպացված», իսկ մինչև 2012 թվականը՝ «պատմական հողեր»։ 2012 թվականից ի վեր կառավարությունը խուսափում էր նման ձևակերպումներից՝ հույս ունենալով փոխզիջման հասնել Ռուսաստանի հետ։

Ճապոնիան պատրաստ էր վերադառնալ 1956 թվականի Կղզիների հռչակագրին: Դրանում ԽՍՀՄ-ը համաձայնել է Հաբոմայ և Շիկոտան կղզիները փոխանցել Ճապոնիային երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ 2019 թվականին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարեց, որ երդվել է վերջ դնել Կուրիլյան կղզիների խնդրին, սակայն բանակցություններն այդպես էլ ոչնչի չհանգեցրին։

Տաթև Ֆռանգյան